06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԲՀԿ-ը պատրաստվում է 2017-ի ընտրություններին. ՀՀԿ /վիդեո/

 ՛՛ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն արդեն տվել է մեկնաբանություն, ժողովի հետ կապված քննարկումներ կլինեն ԳՄ առաջիկա նիստում, ապա կլինի հայտարարություն՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ՝ ի պատասխան հարցին, թե արդյոք իշխանությունները լսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ պատրաստվում են հեռանալ իշխանությունից:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի պահանջին՝ չգնալ սահմանադրական փոփոխություններին, ապա պատգամավորն ասաց, որ ժամկետները մոտենում են, կլինի հանրային քննարկում, ապա նախագահի վերջնական տեսակետը: Ծառուկյանը նաև ասել էր, որ գնդակն իշխանության դաշտում է: Սրա հետ կապված Բաղդասարյանն ասաց. ՛՛Բնականաբար, ցանկացած երկրում գնդակն իշխանության դաշտում է՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի հայտարարությանը, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարցազրույցը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթ վերաբերյալ նա չէր գրել, ապա Բաղդասարյանն ասաց, որ ԱԺ նախագահը կարող է ցանկացած ժամանակ առանց պատրաստի ելույթի հանդես գալ, կարևորն այն է, որ տեքստի գաղափարն ու խոհեմությունը հակասական չլինեն, ինչպես ուրիշների դեպքում է:

Հարցին, թե Ծառուկյանը արտահերթ, թե հերթական ընտրությունների է գնալու՝ հետևելով ելույթին, նա պատասխանեց, որ ԲՀԿ-ը պատրաստվում է 2017-ի ընտրություններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ