10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 10, 2015

Ցտեսություն, Պուտին. Ինչու՞ են հաշված նախագահի օրերը

Որքան երկար է շարունակվում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի հետ, այդքան ավելի հավանական է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմը կփլուզվի, գրում է interpress.am-ը` Foreign affairs-ին հղումով: Չնայած Պուտինի փոթորկմանը՝ ավտորիտար ռեժիմը, որ նա կառուցել է անչափ փխրուն է: Կենտրոնում Պուտինն է: Իրեն են շրջապատում իշխանասեր համախոհներ, որոնց նա ընդգրկել է իր նեղ շրջանակում: Ոմանք, որոնց կոչում են […]

Ծառուկյանն իշխանության պահեստայինն է, Քոչարյանը՝ Պուտինի աշխատողը. փոխադարձ վիրավորանքներ /վիդեո/

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ճիշտ է համարում այն, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն ընդդիմություն չի անվանում: ՛՛Նա իր բոլոր հյուրանոցներոն, կազինոներով մեկ ժամվա մեջ կարող  է կորցնել այս ամենը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ըստ Խզմալյանի՝ Գագիկ Ծառուկյանը սերտ կապերի մեջ է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ով ՛՛աշխատավարձ է ստանում Վլադիմիր Պուտինից՛՛: Ասուլիսի մյուս […]

Ինչո՞ւ հրաժարվեց Ռուզանը դաունով հիվանդ տղայից.մանրամասներ

Հայաստանում Դաունի համախտանիշով ծնված Լեոյի պատմությունը դարձել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության առարկա։ Ռուզան Բադալյանը՝ հունվարի 21-ին լույս աշխարհ եկած տղայի մայրը, հրաժարվել է որդուց։ Մինչդեռ հայրը՝ նորզելանդացի Սեմ Ֆորեսթը, մտքով անգամ չի անցկացրել երեխայից հրաժարվելու գաղափարը։ Տեղի ունեցածի մասին այսօր մանրամասներ ներկայացրեցին առողջապահական ոլորտի մասնագետները: Հարցազրույցի ժամանակ մայրը նշել է, որ իրեն կարճ ժամանակ է […]

Դիտարկում է անցկացվել

Փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև […]

Հայերի եւ ասորիների հանդեպ մեր պապերի արածներից ամաչում ենք. Ահմեթ Թյուրք

Թուրքիայի Մարդինի համաքաղաքապետ ազգությամբ քուրդ Ահմեթ Թյուրքը հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գերմանիայում մի շարք հանդիպումներ է ունեցել: Համբուրգում Ալևիների մշակութային կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ահմեթ Թյուրքը խոսել է նաև հայերի և ասորիների ցեղասպանության մասին, տեղեկացնում Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Դեմոկրատ հաբեր»-ին հղումով: «Հայերի և ասորիների հանդեպ մեր պապերի արածների համար ամաչում ենք»,-ասել […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել […]

Ինչպիսին են Տիգրան Խզմալյանի ու Ժիրայր Սեֆիլյանի հարաբերությունները /վիդեո/

՛՛Ես երբեք դուրս չեմ եկել ՛՛Հիմնադիր խորհրդարանից՛՛, որովհետև այնտեղ չեմ ընտրվել, ՛՛Նախախորհրդարանի՛՛ հիմնադիր անդամներից մեկն եմ եղել: Փոփոխության ընթացքում քանի որ ընտրվեց վերստեղծման մեկ այլ ճանապարհ, ես ասացի, որ չեմ լինելու ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ անդամ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նախախորհրդարանի՛՛ արդեն նախկին անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է լքել ՛՛Նախախորհրդարանը՛՛: ՛՛Ես ունեմ իմ […]

Ռուսաստանում հայրենիքի դավաճանության համար քահանա է ձերբակալվել

Մոսկվայում ձերբակալվել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի աշխատակից Եվգենի Պետրինը, նա կասկածվում է հայրենիքի դավաճանության համար, տեղեկացնում է gazeta.ru-ն: Նշվում է, որ Պետրինի գործով մանրամասները գաղտնի են պահվում:

Առաջիկա 5 օրերին տեղումները կպահպանվեն

Առաջիկա 5 օրերի ընթացքում տեղումները կպահպանվեն, մինչեւ փետրվարի 15-ը Հանրապետությունում անձրեւի եւ ձյան տեսքով տեղումները կշարունակվեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Բանախոսն ասել է, որ այս տաք ձմեռը աննախադեպ չէ: “Նման ձմեռներ Հայաստանում գրանցվել են 1955, 1966, 1997, 2010 թվականներին: Այս տարի հունվարին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի