10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 10, 2015

Ծնվել է 427 երեխա` 232 տղա և 195 աղջիկ

Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41064 քաղաքացի:  Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4594 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 823 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 427 երեխա` […]

Պլանային ջրանջատումներ Էրեբունիում և Արարատի մարզում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. ս.թ. փետրվարի 12-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 23, 23/8, […]

՛՛Ճկուն չենք խաղում՛՛ /վիդեո/

”Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ցեղասպանության հռչակագրին, նշեց. ՛՛Կարծում եմ՝ ճկուն չենք խաղում մենք: Իմ տպավորությամբ մենք պրոցեսների հետևից ենք գնում՛՛: Ըստ Մակեյանի՝ հայ-թուրքական արձանագրություններով կանխվեցին հնարավոր գործնական քայլերը, դրանից հետո միայն մեկ երկիր ճանաչեց ցեղասպանությունը, իսկ դրանից առաջ քսանից ավել երկրներ էին ճանաչել: ՛՛Թափանիվը մենք կանգնեցրինք, իսկ այդ թափանիվը […]

Ջերմուկի տարածաշրջանում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում տեղում է ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: Սաստիկ  քամին պահպանվում է Ապարանի տարածաշրջանում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ  տրանսպորտի և կապի  նախարարության […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն այսօր մինչև 18:00-ը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհորդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5 տոկոս

2015 թ. փետրվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորմանտոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%:  2015 թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:   Խորհուրդն արձանագրում է, որ 2015 թ. ընթացքում արտաքին հատվածում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի […]

Զվարճանալու համար թուրքերը հղի կանանց փորը կտրում էին ու …

Վերապրած Թովմաս Պողոսյանի վկայությունը 1917 թ., Կարին Տիգրանակերտի նահանգից Թովմաս Պողոսյանի պատմությունը  սկսվում է 4000 տուն ունեցող Հայնի գյուղաքաղաքից, որտեղ 1000 հայի տուն կար: Հենց նրանց ձեռքին էրարհեստներն ու վաճառականությունը, գրում է armeniangenocide100.org-ը: Ինքը զորակոչվել է, մասնակցել օսմանյան բանակի մարտերին, բոլոր հայերի պես զինաթափվել ու բանտարկվել: Բանակից հեռացնելուց առաջիրենց վաշտի բոլոր 60 հայ զինվորներին թուրքերն […]

2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ երկրներից ներկրված ավտոմեքենաների աճ

Պայմանավորված Հայաստանի` ԵՏՄ անդամակցությամբ, 2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում: Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով […]

՛՛Երբեք անձնական ամբիցիաներով չի առաջնորդվում՛՛ /վիդեո/

Գորիսի հիվանդանոցում տեղի ունեցած սկանդալի մասին լուրերը՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Արդյո՞ք Գորիսում վախի ու ամենաթողության մթնոլորտ կա: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ: ՛՛Մենք այդպիսի արհեստական թեմաներին չենք ուզում անդրադառնալ, որովհետև ամեն տեղ էլ տնօրենի փոփոխություն է տեղի ունենում, ամեն տեղ էլ վատառողջ ղեկավարներ են լինում, որոնք հրաժարականներ են տալիս: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի