10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 3, 2015

Հայաստանում գործազուրկների թիվը չի նվազում

Հայաստանում գործազուրկների թիվը չի նվազում, այլ ընդհակառակը` գնալով ավելանում է: Այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։ 2015-ի հունվարի 1-ի դրությամբ` աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72.600 հոգի: Նախորդ տարվա այդ ժամանակահատվածի համեմատ այդ թիվը 12,2 տոկոսով ավելացել է։ Բանախոսը նշել […]

Աշխատանքի վայրում առողջությանը պատճառված վնասի եւ փոխհատուցման խնդիրների շուրջ

“Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” հասարակական կազմակերպության կողմից իրականցվել է հետազոտություն աշխատանքի վայրերում առողջությանը պատճառված վնասի և դրա փոխհատուցման հետ կապված խնդիրների կապակցությամբ: Մանրամասները` այստեղ : 

Բանկերի խոշորացման հետևանքները, վտանգներն ու հնարավորությունները

Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց 2017թ.-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնել մինչև 30 մլրդ. դր: Ըստ ԿԲ-ի այս փոփոխությունը կհանգեցնի բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, բանկային համակարգի կայունության ու տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը, ինչպես նաև կնպաստի բանկային համակարգի կողմից առավել արդյունավետ և մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը: Ինչպես նշված […]

Ի դեմս Փերինչեքի` գործ ունենք Թուրքիայի հետ. թուրքագետ

Փերինչեքը միշտ էլ հայտնի է եղել իբրեւ սկանդալային ու իշխանություններին քաղաքական ծառայություն մատուցող անձ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Փերիչեքի դատավարությունից, ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշել է, որ ի դեմս Փերինչեքի` մենք գործ ունենք Թուրքիայի հետ, նա խորհրդանշում է Թուրքիան,  թուրքական իշխանությունների մարմնացումն է: “Եթե ՄԻԵԴ-ն ինչ-որ կերպ արդարացնի Փերինչեքին, […]

՛՛Ասում ենք՝ ընկեր ջան, արի, հստակ ցույց տուր քո առևտուրը՛՛

՛՛Եթե պայմանականորեն բաժանենք ՓՄՁ-ների ու խոշորների, կարո՞ղ եք ասել ստվերի համասանությունը տոկոսային հարաբերությամբ ինչպիսի՞ն է՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի քննարման ժամանակ հարցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինս նաև խնդրեց ասել, թե որն է այս օրենքի իմաստը և այդ փաստաթղթավորման կետը, որը կասեցվում է, ինչ նպատակ է հետապնդում՝ ՓՄՁ-ին ստվերից հանե՞լ, թե՞ ՓՄՁ-ի գործիքն […]

“… ոգևորվել ես, չգիտեմ ինչից ա”. թեժ կրքեր ԱԺ-ում

Ազգային Ժողովում թեժ կրքերի ուղեկցությամբ այսօր քննարկվում է ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքը, որի փոփոխությունների կիրարկումը կառավարությունը հետաձգել է մինչև հուլիսի մեկը: ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը հարցրեց հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին` արդյոք մինչ ՓՄՁ ներկայացուցիչների կողմից ակցիաներ սկսելը եղե՞լ են կոնկրետ առաջարկներ ՛՛սկսած թղթի ձևից վերջացրած մեխանիզմը՛՛: ՛՛Բնականաբար ոչ: երկու անգամ մենք […]

Պերմյակովին կդատեն Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում. Интерфакс

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների սպանությունների մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կանցկացվի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դատարանում, գրում է INTERFAX.RU-ն: Այդ մասին գործակալությանը տեղեկացրել են “իրադրությանը ծանոթ աղբյուրները”:  Интерфакс-ի աղբյուրներից մեկը ասել է, որ այս որոշումը կայացվել է Հայաստանում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի հիման վրա: Մեկ այլ աղբյուր էլ գործակալությանը […]

Անցածը “հաշիվ չի”

Ազգային ժողովում այսօր ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի քննարկմանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցրեց, թե շեշտում են, որ ձուկը գլխից է հոտում, բայց նման մոտեցմամբ ստացվում է մեջտեղից է հոտում. ՛՛Մանրը խոշորից է բերում ապրանքներ, իսկ մենք գիտենք՝ ով իրավունք ունի ապրանք ներկրել, ինչքան ու հատով տալ ՓՄՁ-ներին: Շաքարավազը, գիտենք, […]

Ժիրինովսկու անեկդոտը` աշխարհում տիրող իրավիճակի մասին /վիդեո/

Ռուսական “Ռոսսիա 1” հեռուստաընկերության “Կիրակնօրյա երեկո” հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Հաղորդման հյուրերից Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անեկդոտ է պատմել աշխարհում ներկայումս տիրող իրավիճակի մասին` հղում անելով հայտնի սովետական կերպար Շտիրլիցին: Ժիրինովսկու անեկդոտը համացանցում լայն քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք է տվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի