13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Ստամբուլում ցանկանում են Հրանտ Դինքի անունով փողոց անվանակոչել

Ստամբուլի Բաքըրքյոյ համայնքի համայնքային խորհրդի անդամները խորհրդի ղեկավարությանը ներկայացրել են մի առաջարկ, որով նախատեսվում է համայնքի փողոցներից մեկն անվանել Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի անունով, գրում է  Ermenihaber.am-ը:  Համայնքային խորհրդի կողմից ընդունվելուց հետո առաջարկն ուղարկվել է ճարտարապետական և քարտեզագրական խորհուրդներին: Խորհուրները պետք է որոշեն, թե որ փողոցն է նախատեսվում անվանակոչել, այնուհետև […]

Վարդան Պետրոսյանին նեղն են գցո՞ւմ.ո՞վ է մեղավոր/ֆոտո/

՛՛Ռոսգոստրախ Արմենիա՛՛ ապահովագրական ընկերությունը գումար չի տրամադրել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Տաթեւիկ Հակոբյանի հետագա բուժման ծախսերը հոգալու համար։Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատական այսօրվա նիստին ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ ով ներկայացրեց ապահաովագրական ընկերությանը ներկայացրած իր հարցման պատասխանը։ ՛՛Ռոսգոստրախ՛՛-ի կողմից տրամադրվել է որոշակի գումար բժշկական կենտրոններին սկզբնական շրջանում Տաթեւիկի […]

Սերյոժա Ավետիսյանի վիճակը կտրուկ վատացել է. news.am

Գյումրիում հունվարի 12-ի գիշերը դաժանորեն սպանված ընտանիքի 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին  հայտնել են NEWS.am-ի աղբյուրները: Աղբյուրի փոխանցմամբ, երեխայի վիճակի վատացման պատճառով գլխի վիրահատություն պետք է արվի: Բժիշկները պատրաստվում են սկսել  վիրահատությունը: Այն կատարելու է Սանկտ Պետերբուրգից հրավիրված հայտնի պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը: Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր լրատվամիջոցում:

Կառավարությունը կատարում է սահմանամերձ համայնքներին տրված խոստումները

Կառավարությունը սկսում է ի կատար ածել սահմանամերձ համայնքներին  տրված խոստումները։ Գործադիրի այսօր կայացած այս տարվա առաջին նիստում վարչապետը հայտարարեց, որ այդ առումով ցուցաբերելու են հետեւողական մոտեցում։  Ինչպես հայտնի է, դեռեւս անցած տարվա վերջին կառավարության  նախաձեռնությամբ Ազգային ժողովը համաձայնություն տվեց սահմանամերձ համայնքներում բիզնես գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու վերաբերյալ առաջարկությանը։ Ըստ այդմ, այդ տարածքներում տնտեսական գործունեության […]

Էքստազի մականունով 19-ամյա դիպուկահարուհուն ձերբակալել են /վիդեո/

Ուկրաինայում ձերբակալել են 19-ամյա դիպուկահարուհուն, ով ավելի քան 10 ուժայինների է սպանել: Էքստազի մականունով աղջիկը խոստովանել է, որ սպանել է բազմաթիվ ուժայինների: Նրա ձերբակալության մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Մարկիյան Լուբկիվսկին: “Էքստազիի հիմնական խնդիրը` իբրեւ դիպուկահար, եղել է ուկրաինացի զինվորականներին սպանելը Գորլովկայի շրջանում: Մեր տեղեկություններով` միայն 2014-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նա […]

Երթուղայինի մեջ աննկատ հեռախոս է գողացել

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած 48-ամյա կինը հայտնել էր, որ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր բաճկոնի գրպանից գողացել են բջջային հեռախոսը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Վ. Աճեմյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, որը խոստովանել է կատարածը: Կատարվում […]

Միգուցե ոչ մի Պերմյակով էլ չկա…/վիդեո/

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Գյումրու սպանությունից, հիշեցրեց, որ սա արդե երրորդ նման դեպքն է: ՛՛Ու անընդհատ կկրկնվի: Երեկ վրազի մեկն ասաց՝ ինչ լավ ա, որ մենք ռուսական ռազմաբազա չունենք: Այդ ռազմաբազան ժողովրդին պաշտպանելու համար է, ոչ թե նախահարձակ լինելու՛՛,-նշեց նա: […]

Հարկ վճարողները կծանոթանան ԵՏՄ անդամակցությունից բխող օրենսդրական և վարչարարարական նորամուծություններին

Ֆինանսների նախարարությունն իրազեկման հանդիպումներ է սկսում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հունվարի 19-ից 27-ը ՀՀ տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպվելու է ՛՛Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական և վարչարարական նորամուծությունները՛՛ խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք: Հանդիպումները նպատակ ունեն բարձրացնելու հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրության փոփոխությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի