06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Միգուցե ոչ մի Պերմյակով էլ չկա…/վիդեո/

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Գյումրու սպանությունից, հիշեցրեց, որ սա արդե երրորդ նման դեպքն է: ՛՛Ու անընդհատ կկրկնվի: Երեկ վրազի մեկն ասաց՝ ինչ լավ ա, որ մենք ռուսական ռազմաբազա չունենք: Այդ ռազմաբազան ժողովրդին պաշտպանելու համար է, ոչ թե նախահարձակ լինելու՛՛,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Գյումրու երեկվա դեպքերին, ապա նա նշեց. ՛՛Ժողովրդի հավատը վերացել է ամեն ինչի նկատմամբ, այնքան են ստել, որ չեն հավատում մարդկանց, այնքան հեշտ էր հանգստացնել, պետք էր մի քիչ թափանցիկ լինել, բայց ոչ, մարդիկ հիմա չեն հավատում, որ պատգամավորներն էլ են տեսել ոճրագործին:

Միգուցե ոչ մի Պերմյակով չկա էլ, ո՞նց կարող է մարդ, այդ երեխան 18 տարեկան  ավտոմատով գնա, սպանի, միգուցե ադրբաջանական դիվերսիա է՛՛,-ասաց Ծատուրյանը: Ըստ նրա՝ մարդիկ այս բոլոր տարբերակները քննարկում են, իրավապահ մարմինների արած ոչ մի հայտարարությանը չեն հավատում: Նա նաև շեշտեց, որ հիմա ավելի կարևոր է իմանալ պատճառները, քան թե այն, որ Վալերի Պերմյակովը դատվի ու պատիժը կրի Հայաստանում:

՛՛Կարող է, ուզում են Գյումրում այնպիսի բան ստեղծել, որ հայերը փախչեն, իրենք ռուսներով մնան ու Գյումրին դարձնեն ռուսական քաղաք: Հենց դառնա թափանցիկ, ժողովուրդն ավելի կհանգստանա՛՛,-նկատեց նա:

՛՛Այս ամեն ինչը շատ լավ կազմակերպված բան է՛՛,-եզրափակեց Ծատուրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ