11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել արգելապատնեշին

Հունվարի 12-ին, ժամը 22.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սարդարապատ – Արաքս հատվածի 6-րդ կմ-ում ավտոմեքենա է շրջվել, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-5 միջպետական ավտոճանապարհի Սարդարապատ – Արաքս հատվածի 6-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 70 QO 055 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել […]

Թշնամին կրակ է բացել Պառավաքարի ճանապարհի վրա. մեքենա է այրվել

Հակառակորդն այսօր գիշերվանից կրակ է բացել Պառավաքարի ավտոճանապարհի ուղղությամբ: Henaran.am-ի հետ զրույցում տեղացիները պատմեցին, որ մի քանի ժամ թշնամին կրակել է այդ ճանապարհով անցնող գյուղացիների վրա, այրվել է նրանցից մեկի ավտոմեքենան:   

՛՛Ձեռք մեկնիր՛՛. տարվա նախատոնական ամենանշանակալի բարեգործական ծրագիրը /ֆոտո/

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունները` 2015թ-ի Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ` առաջնորդությամբ ծուխերի հոգևոր հովիվների` տեղերում իրականացրեցին ավանդույթ դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը: Արդեն համամարզային բնույթ կրող այս ծրագիրը հաջողությամբ իրականացվեց Վանաձոր, Վարդաբլուր, Կուրթան, Հոբարձի, Գարգառ, Տաշիր, Ստեփանավան, Ախթալա և Ալավերդի համայնքներում: Այս համայնքներում ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականցված […]

Ինչպե՞ս կարող էր մոլագարը զենք կրել

Այն, ինչ կատարվել է Գյումրիում՝ զարհուրելի է, աներևակայելի, մարդկայինի սահմանից դուրս… Բառերն անզոր են կատարվածը գնահատելու։Հարցերը շատ են, այդ թվում՝ ինչպե՞ս կարող էր մոլագարը զենք կրել, օգտագործել, ինչպիսի՞ կարգապահական ու կանոնագրային հարաբերություններ են տվյալ զորամասում, որ հնարավոր են դարձնում տվյալ գազանային- կենդանական նկարագիրը, մի՞թե այս որակներով է իրականացվում ռազմական բազայի գործառույթը, ամենաթողությնան ի՛նչ մթնոլորտում է […]

Ընկեր Ալիև, գնա քո ժողովրդին լողալ սովորեցրու /վիդեո/

Այս տարվա 11 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված թվով 5 դիվերսիոն գործողությունները Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն ՀԿ-ի նախագահ Յուրա Միքայելյանը պայմանավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով: ՛՛Բոլորիս էլ հայտնի է, որ սա Թուրքիայի ձեռագիրն է, Ալիևը ակտիվացել է, բայց մեր բանակն այսօր կանգնած է, դեկտեմբերի 31-ին մենք Տավուշի մարզի սահմանում էինք, մեր տղաներն ամուր կանգնած […]

Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։  Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական […]

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակվել է

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին` ժամը 22:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակվել է: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ռուսաստանի արձագանքը Գյումրիի ողբերգությանը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ: Հայտարարությունում, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքում, ասվում է. “Հայ ժողովրդի հետ միասին ցնցված ենք ընդդեմ Գյումրու խաղաղ ընտանիքի կատարված սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ առողջություն ենք ցանկանում ծանր վիրավոր երեխային: Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները ՀՀ […]

Ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու. News.am

Հայաստանի իրավապահի համակարգի ներկայացուցիչները այս պահին գտնվում են Գյուրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, այժմ հարցաքննվում է ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝  ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը: Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ եւ պատմել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի