27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընկեր Ալիև, գնա քո ժողովրդին լողալ սովորեցրու /վիդեո/

Այս տարվա 11 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված թվով 5 դիվերսիոն գործողությունները Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն ՀԿ-ի նախագահ Յուրա Միքայելյանը պայմանավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով:

՛՛Բոլորիս էլ հայտնի է, որ սա Թուրքիայի ձեռագիրն է, Ալիևը ակտիվացել է, բայց մեր բանակն այսօր կանգնած է, դեկտեմբերի 31-ին մենք Տավուշի մարզի սահմանում էինք, մեր տղաներն ամուր կանգնած սահմանն են հսկում՛՛,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա և հավելեց. ՛՛Մենք այսօր պատրաստ ենք, մենք գործով ենք ապացուցելու դա: Մեր կառույցների ղեկավարներն անգամ Ռուսաստանից զանգում և պատրաստակամություն են հայտնում գալ և մեր կողքին լինել՛՛:

Ազատամարտիկը նաև նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքերը վախեցած են, դրա համար այսօր այդ դիվերսիաներն ակտիվանում են. ՛՛Եթե Ալիևը հրահրում է պատերազմի, մենք ասում ենք, որ եթե սկսեցիր պատերազմը, ոչ թե զենք առ, այլ քո ժողովրդին լողալ սովորեցրում, որ Կասպից ծովը լողալով անցնեն՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ