18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Ձեռք մեկնիր՛՛. տարվա նախատոնական ամենանշանակալի բարեգործական ծրագիրը /ֆոտո/

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունները` 2015թ-ի Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ` առաջնորդությամբ ծուխերի հոգևոր հովիվների` տեղերում իրականացրեցին ավանդույթ դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը: Արդեն համամարզային բնույթ կրող այս ծրագիրը հաջողությամբ իրականացվեց Վանաձոր, Վարդաբլուր, Կուրթան, Հոբարձի, Գարգառ, Տաշիր, Ստեփանավան, Ախթալա և Ալավերդի համայնքներում: Այս համայնքներում ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականցված ծրագրի շրջանակներում երիտասարդները հիմնականում տաք ձմեռային հագուստով, սնունդով և տեղ-տեղ էլ գումարով օգնեցին շուրջ 200 ընտանիքի: 

Ծրագիրը, սակայն առաջին տարին էր, ինչ իրականացվում էր գյուղական համայնքներում: Իսկ Վանաձոր քաղաքում արդեն չորրորդ տարին է, ինչ այս կերպ քիչ թե շատ թեթևացվում են քաղաքի կարիքավոր ընտանիքների հոգսերը:

Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միությունը` քաղաքի բուհերի, սննդի և հագուստի արտադրամասերի, մթերային և հագուստի խանութների, սրճարանների և   անհատների օգնությամբ ձեռք մեկնեց քաղաքի 70 ընտանիքի, որոնցից ևս 10 ընտանիք ստացան նաև դրամական աջակցություն` 15.000-20.000 դրամի սահմաններում:

Վանաձոր քաղաքում իրականացված ծրագրի շրջանակներում հավաքվել էր 598.480 դրամ, որին ևս գնվել էր որոշ քանակի սննդամթերք, դեղորայք, վառելափայտ, տրվել կոմունալ վճարներ և գնվել այլ անհրաժեշտ պարագաներ:

Ծրագրին իր ներդրումն է ունեցել նաև Հայաստանի Աստվածաշնչյան ընկերությունը` 50 «Քայլող Ավետարան» նոր հրատարակած Ավետարաններով: Անցնող տարիներին իրականացրած ծրագրի ընթացքում երիտասարդները միայն Վանաձոր քաղաքում աջակցել են շուրջ 180, իսկ ողջ թեմի տարածքում 330 ընտանիքի:

Իր կարգախոսին հավատարիմ` ծրագիրն արդեն չորրորդ տարին է, ինչ ոչ միայն նյութապես աջակցում է կարիքավորներին, այլև նախևառաջ բարեգործության գաղափարը հասարակության շրջանում բարձրացնելու և մարդկանց ողորմածության մղելու նպատակն է հետապնդում: Ինչ խոսք, այդ են վկայում նաև անհատ բարերների արձագանքը ծրագրին. այնպես ինչպես թեմակալ առաջնորդի գլխավորությամբ իրականցվեց «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագիրը, որին արձագանքեց մոսկվայաբնակ բարերար և Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու 2015 թվականի խաչքավոր Գագիկ Էվոյանը: Վերջինս ինչպես հայտնի է, նվիրաբերեց 6 բնակարան քաղաքի տնակային ավանի 6 ընտանիքների համար:

Այսպիսովծրագրիհաջողությանևարդյունավետությանարդյունքում«Նախատոնականամենանշանակալիբարեգործականակցիանկարիքավորներին» անվանակարգում «Ձեռքմեկնիր» ծրագիրըճանաչվեցլավագույնըևԼոռումարզպետԱրթուրՆալբանդյանիկողմիցարժանացավշնորհակալագրի:

Հավելենք նաև որ ծրագիրը դեռևս նախորդ տարվանից դարձել է շուրջտարյա և միության գրասենյակը ծառայում է նաև որպես «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի կենտրոն: Ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի Սբ Հարության տոնին ընդառաջ:

Այսու թեմակալ առաջնորդի, հոգևոր դասի, «Նարեկացի» երիտասարդաց միության անունից հայտնում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը սույն ծրագրին իրենց բարոյական ու նյութական աջակցությունը ցուցաբերած յուրաքանչյուր մեր հայրենակցի և մաղթում, որ մեր երկրից հեռանան աղքատությունն ու հիվանդությունը:

 

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ