18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու. News.am

Հայաստանի իրավապահի համակարգի ներկայացուցիչները այս պահին գտնվում են Գյուրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, այժմ հարցաքննվում է ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝  ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:

Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ եւ պատմել է, որ դուրս է եկել պոստից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է:

Հունան Պողոսյանն ասել է, որ այժմ քննարկում են քրեական գործի վարույթը իրականացնելու խնդիրը, դատավարական ընթացակարգերը: Խնդիրն այն է, որ Պերմյակովի դեմ գործ կհարուցվի նաեւ զորամասը լքելու, պոստից զենքով փախչելու, սահմանը անցնելու փորձի վերաբերյալ: ՛՛Իրենք հակված են, որ մենք քննենք, քանի որ դեպքը տեղի է ունեցել մեզ մոտ, այն ծանր հանցագործություն  է, օրվա ընթացքում երկու երկրների դատախազները իրար հետ կզրուցեն եւ կպայմանավորվեն: Կարծում եմ՝ մենք էլ կքննենք գործը, պարզապես վերադասության կարգով կստանանք համապատասխան ցուցում եւ ռուս գործընկերների վարույթում քննվելիք գործն էլ կտեղափոխվի մեզ մոտ՛՛,-ասել է ոստիկանապետի տեղակալը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ