12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է:

Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը: Այժմ քննարկվում է երեխային Երևան տեղափոխելու հարցը:  

Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն:

40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ