Ով ցանկանում է օգուտ բերել…

Ով ցանկանում է օգուտ բերել, անգամ կապած ձեռքերով կարող է շատ բարություն անել… Ֆյոդոր Դոստոեւսկի
Ով ցանկանում է օգուտ բերել, անգամ կապած ձեռքերով կարող է շատ բարություն անել… Ֆյոդոր Դոստոեւսկի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ: Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Պավլյուկին Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանը պատվով և հաջողությամբ ավարտելու համար՝ ընդգծելով, որ պարոն Պավլյուկի վրա, որպես Հայաստանում ԵԽ գրասենյակի առաջին ղեկավարի, մեծ պատասխանատվություն էր դրված: […]
Մահվան ելքով պատահար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին: Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել ՛՛Ֆորդ Տրանզիտ՛՛ և ՛՛Սիատ՛՛ մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով ՛՛Սիատ՛՛-ի վարորդը` 1978 թ. ծնված Արայիկ Ադամյանը, տեղում մահացել է: Երկու ուղևորները և ՛՛Ֆորդ Տրանզիտ՛՛-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 11-ին Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Ալլաուան (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով նրան` իր առաքելության իրականացման ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Ալլաուան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և առավել զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Ալժիրի դեսպանը նշեց, որ Ալժիրում բարձր […]
Պերուի ֆուտբոլի ներքին առաջնության “Ագիլա”-“Ֆուերց միներ” ակումբների հանդիպման ժամանակ, հենց մարզադաշտում, “Ագիլա”-ի ֆուտբոլիստ Ժոաո Կոնտրերասին կայծակը խփել է: Մրցավարները խաղն անմիջապես դադարեցրել են, ֆուտբոլիստին բժշկական օգնություն են ցուցաբերել ու հիվանդանոց տեղափոխել: Ֆուտբոլիստն այժմ ծանր վիճակում հիվանդանոցում է, նրա մոտ երկրորդ կարգի այրվածքներ են ախտորոշվել:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի վարչապետը: Երկու երկրների կառավարությունների անդամներին ողջունելուց հետո Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ուղևորվել են Վրաստանի կառավարություն, որտեղ և քիչ անց տեղի կունենան բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված […]
Դեկտեմբերի 10-ից 11-ը ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ: Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Դեկտեմբերի 11-ին Իտալիայի զինվորական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ […]
Կրասնոյարսկի շրջանի ոստիկանները հետաքննություն են սկսել նորածնի մահվան դեպքի առթիվ: Նախօրեին տեղի “Կրասնոյարսկոե զագորյե” առողջարանի զուգարաններից մեկում աշխատակիցները նորածնի մարմին են հայտնաբերել եւ ոստիկանություն կանչել, հայտնում է Կրասնոյարսկի մարզի ոստիկանության պաշտոնական կայքը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ դին համապատասխանում է հղիության 6-րդ ամսվա պտղի չափերի: Շուտով պարզվել է, որ դեռեւս նոյեմբերի 29-ին առողջարանի 40-ամյա աշխատակցուհին […]
Դեկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Օլեքսանդր Պավլյուկին իր արդյունավետ երկամյա գործունեության համար, նշեց, որ նրա պաշտոնավարումը համընկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության հետ, որի ընթացքում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԽ գրասենյակի ղեկավարին հաջողություն մաղթեց […]