15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Հայաստանը կմասնակցի դիպուկահարների մրցումներին

Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայության հատուկ նշանակության վարչությունից ստացված հրավերի համաձայն` դեկտեմբերի 14-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն հատուկ նշանակության ստորաբաժանումների դիպուկահարների միջազգային մրցումներին:

Ամանորյա բարեգործական տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի նախասրահներում դեկտեմբերի 13-ին և 14-ին անցկացվում է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է ՛՛Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա՛՛-ն։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել բոլորին մասնակցության համար։ ՛՛Առաջին հայացքից տոնական այս միջոցառումը բավականին խորունկ նշանակություն ունի՝ բարեգործություն, աջակցություն մարզերում բնակվող կանանց, […]

Լևոն Երանոսյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Զանգվածային լրատվության միջոցներում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Պարզվել է, որ Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ծառայողական քննության արդյունքներով, ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության պետի […]

Վարչապետը չի կատարո՞ւմ խոստումը /վիդեո/

Վարչապետ  Հովիկ Աբրահամյանը և էկոնոմիկայի նախարար Երվանդ Զախարյանը այսօր հանդիպել են ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցների հետ: Վարչապետը լրագրողների ներկայաությամբ քննարկման ընթացքում տեղեկացրեց, որ կառավարությունը ուզում է աշխատակիցներին աջակցել: ՛՛Դուք լրիվ բարոյական իրավունք ունեք ձեր աշխատավարձը պահանջելու, բայց ոչ վարչապետից եւ էներգետիկայի նախարարից, քանի որ բյուջեում նման գումար նախատեսված չէ: Դուք ունեք տնօրենների խորհուրդ, որը պատասխանատու է […]

Չնայած անկրկնելի կատարմանը` Արթուր Բեսթը լքեց ռուսական “Ձայնը” /վիդեո/

Նախօրեին տեղի ունեցած ռուսական “Ձայնը” նախագծի հերթական փուլում Լեոնիդ Ագուտինի սաներից  ելույթ ունեցան հայազգի մասնակից Արթուր Բեսթը, Անդրեյ Գրիզլին և Ինտարս Բուսուլիսը։ Արթուրը հրաշալի կատարեց “Ուշ երեկոյան Սորենտոյում” երգը։ Չնայած հրաշալի կատարմանն ու հանդիսատեսի բուռն ծափահարություններին` Լեոնիդ Ագուտինի որոշմամբ եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Արթուրը լքեց նախագիծը: Նախագծում մնաց Ինտարս Բուսուլիսը:

Հակառակորդի դիպուկահարները կրակել են խաղաղ բնակիչների վրա. կա վիրավոր

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում շոկային վիճակ է: Հակառակորդի դիպուկահարները կրակել են խաղաղ բնակչության վրա: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց   Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը .՛՛Այսօր առավոտյան հակառակորդի դիպուկահարը կրակել է գյուղացիներից մեկի՝ Աղասի Թամրազյանի ուղղությամբ: Ջրամբարի մոտ կանգնած ձուկ որսալուց է եղել, կրակել են: Մարդը անակնկալի է եկել ու ընկել գետնին: Բարեբախտաբար, գնդակը կպել […]

Լոռու մարզում փորձում են ակտիվացնել կանանց

՛՛Առավոտ՛՛ հասարակական կազմակերպությունն իրականացնում է ՛՛Լոռու մարզում տեղական ինքնակառավարման գործընթացին երիտասարդ կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում՛՛ ծրագիրը։ Ընտրվել են Լոռու մարզի Շիրակամուտ, Ամրակից և Կաթնառատ համայնքները, որտեղ էլ անցկացվում են հանդիպումներ, սեմինարներ, համայնքային ժողովներ, հանրային լսումներ։ Ծրագրի նպատակն է նշված գյուղական համայնքներում ակտիվացնել երիտասարդ կանանց, նրանց հաղորդել համապատասխան գիտելիքներ մասնակցային ժողովրդավարության, համայնքի գործունեության, ավագանու, գյուղապետի […]

Հայտնաբերվել են ՀԱԿ-ի անդամին ծեծի ենթարկողները

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան  թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Մեկնած օպերատիվ խմբին Ա. Փիլիփոսյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում,  իրեն է զանգահարել անծանոթ անձ, հրավիրել է դուրս, և Միկրոշրջան […]

Հմայակ Հովհաննիսյանն է քանդել /վիդեո/

Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի շենքը վթարային է, քանդված է հենասյունը, կան բազմաթիվ ճաքեր առաջինից մինչև չորրորդ հարկը: Ինստիտուտի բազմամյա աշխատակիցները անհանգստացած են: ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ աշխատակիցները մանրամասնեցին . ՛՛Սյունը քանդել է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որպեսզի տարածքը ավելի մեծացնի: Վթարային իրավիճակում է ամբողջ շենքը և մենք ճարտարապետների էինք հրավիրել, որոնք տվել էին իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի