16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հմայակ Հովհաննիսյանն է քանդել /վիդեո/

Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի շենքը վթարային է, քանդված է հենասյունը, կան բազմաթիվ ճաքեր առաջինից մինչև չորրորդ հարկը: Ինստիտուտի բազմամյա աշխատակիցները անհանգստացած են: ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ աշխատակիցները մանրամասնեցին .

՛՛Սյունը քանդել է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որպեսզի տարածքը ավելի մեծացնի: Վթարային իրավիճակում է ամբողջ շենքը և մենք ճարտարապետների էինք հրավիրել, որոնք տվել էին իրենց եզրակացությունը, որ անօրինական քայլ է կատարվել սյուները քանդել են: Պատերը, որտեղ ամրանում են իրար, ամբողջությամբ բացված են առաջին հարկի սյուները, որոնց վրա գտնվում է ողջ ծանրությունը՛՛,-ասաց Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի արհկոմի նախագահ Վարդուհի Կոստանդյանը:

Կոստանդյանը տեղեկացրեց, որ հրավիրել են մասնագետների, որոնք սյունը վերականգնելու համար առաջարկներ ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ