16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հակառակորդի դիպուկահարները կրակել են խաղաղ բնակիչների վրա. կա վիրավոր

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում շոկային վիճակ է: Հակառակորդի դիպուկահարները կրակել են խաղաղ բնակչության վրա: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց   Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը .՛՛Այսօր առավոտյան հակառակորդի դիպուկահարը կրակել է գյուղացիներից մեկի՝ Աղասի Թամրազյանի ուղղությամբ: Ջրամբարի մոտ կանգնած ձուկ որսալուց է եղել, կրակել են: Մարդը անակնկալի է եկել ու ընկել գետնին: Բարեբախտաբար, գնդակը կպել է ծնկից ներքև՝ վնասելով սրունքը՛՛,- տեղեկացրեց Մադաթյանը:

Գյուղապետի փոխանցմամբ Թամրազյանը գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը բավարար է գնահատվել:

Գյուղապետը հավելեց, որ կրակոցներ հնչել են նաև դրսում գտնվող այլ գյուղացիների ուղղությամբ, սակայն վերջիններս հասցրել են  թաքնվել :

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ