21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարչապետը չի կատարո՞ւմ խոստումը /վիդեո/

Վարչապետ  Հովիկ Աբրահամյանը և էկոնոմիկայի նախարար Երվանդ Զախարյանը այսօր հանդիպել են ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցների հետ: Վարչապետը լրագրողների ներկայաությամբ քննարկման ընթացքում տեղեկացրեց, որ կառավարությունը ուզում է աշխատակիցներին աջակցել: ՛՛Դուք լրիվ բարոյական իրավունք ունեք ձեր աշխատավարձը պահանջելու, բայց ոչ վարչապետից եւ էներգետիկայի նախարարից, քանի որ բյուջեում նման գումար նախատեսված չէ: Դուք ունեք տնօրենների խորհուրդ, որը պատասխանատու է աշխատավարձերի համար, իսկ կառավարությունը ուզում է աջակցել ձեզ: Նախորդ հանդիպմանն էլ ես ասացի, որ կառավարությունը պատրաստ է ես մեկ ասվա լրացուցիչ աշխատավարձ վճարել՛՛,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հանդիպմանը մասնակցող Նաիրիտի աշխատակից Գայանե Հարությունյանը դժգոհություն հայտնեց ասելով, որ նախարարը խոստացել էր ոչ թե մեկ ամսվա աշխատավարձը. այլ ամբողջ պարտքը վճարել: Նախարարի եւ կնոջ միջեւ վիճաբանություն սկսվեց, լրագրողներին դուրս հրավիրեցին քննարկման սրահից:

Այս պահին Կառավարության դիմաց շարունակվում է Նաիրտցինրի բողոքի ակցիան:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ