Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով. Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում Հովհաննիսյանների ընտանիքին եւ հայ ժողովրդին պետական-ազգային գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով, ապրած կյանքով,ընտանիքում ստացած դաստիարակությամբ: Հայ ազգի համար օրհասական պահին նա զինվորագրվեց կամավորական շարժմանն […]