18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թալինցի 47 ընտանիքներին աջակցեց բելգիահայությունը /ֆոտո, վիդեո/

Բելգիայում ապրող հայորդիներից մեկը, ազատամարտիկ Ապեր Սարգսյանը ապրելով հայրենիքից հեռու՝ գեղեցիկ մի նախաձեռնության սկիզբը դրեց: Նա համախմբելով բելգիահայությանը՝ հանգանականություն է կազմակերպել, որը Ամանորից առաջ բաշխվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թվով 47 զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ապեր Սարգսյանին օգնել են ընկերները՝ Վահան Չաթլաբաշյանն ու Գրիգոր Բաղդասարյանը: Վերջինս Հայաստանում է եւ անձամբ հասցեատերերին հանձնեց բելգիահայերի նվերը: 4700 եվրո՝ յուրաքանչյուր ընտանիքին 100-ական եվրո:

Թալինի քաղաքապետարանում հանդիսավոր արարողություն էր, որին մասնակցեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, Թալինի զինկոմ Անդրանիկ Մուրադյանը:

 Անդրանիկ նախաձեռնությունը շարունակական է լինելու: Նախաձեռնության հեղինակները չեն սահամանափակվելու միայ Բելգիայով:

Աշխարհագրությունն ընդլայնվելու է եւ  տարին մի քանի անգամ  գեղեցիկ այս նախաձեռնությամբ կլինեն Հայաստանում:

“Երեւանն ու այլ մարզերը դուրս չեն մնալու ծրագրից: Արդեն Եվրոպայի մեկ-երկու  քաղաքներից էլ կան արձագանքներ ու այնպես ենք անելու, որ սփյուռքը մեկ անգամ եւս համախմբվի հանուն հայրենասիրության”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ապեր Սարգսյանը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ