Հիշեք
Նոր` 2015 թվականն արդեն չափազանց մոտ է: Եւս մեկ տարի իր ավարտին է մոտենում, իսկ նորը սարերի հետեւում չէ: Բոլորն անհամբեր սպասում են, թե ինչ կբերի իր հետ փայտե այծի տարին, անհանգստանում են, թե ինչպես զարդարեն տունը, ինչ հագնեն, ինչպես դիմավորեն տարին: Չէ-որ ասացվածքն ասում է` Ամանորն ինչպես դիմավորես, այնպես կանցնի ողջ տարիդ:
Նշենք, որ հին հայկական տոմարով Ամանորը նշվում է հունվարի 13-ին: 301թ. քրիստոնեության ընդունման ժամանակ ընդունվել է նաեւ Հուլյան տոմարը, որն այժմ անվանում ենք հին տոմար: Քանի որ Հուլյան տոմարը մի փոքր բացեր ուներ, դրա համար 1582թ. հոկտեմբերի 15-ին ընդունվել է նոր տոմարը՝ Գրիգորյանը, որով մինչ օրս շարժվում ենք:
Հազարամյակներ շարունակ մեր նախնիները տարիներն անվանել են ամիսների անունով, մինչդեռ Չինաստանում դրանք այլ անուններ ունեն: Մասնավորապես գալիք` 2015 թվականը չինական հորոսկոպով անվանվում է Այծի տարի, սակայն հայկական տոմարով 2015-ը Կշեռքի տարի է:
Հիշեք` այծը կամակոր կենդանի է, նրան միշտ չէ, որ հաջողվում է գոհացնել: Այծը չի սիրում հոգնածություն, նույնություն, դրա համար այս Ամանորին ուրախ խնջույք կազմակերպեք` վառ, փայլուն գույներով եւ պարային, ուրախ երաժշտությամբ:
Այս տարի նորաձեւ են կապույտի բոլոր երանգները, զարդարեք տունը կապույտ գույներով եւ ուրախացեք: Տուրք մի տվեք կերակուրին, հիշեք, Ամանորին կարեւորն ի սրտե ուրախանալն է: Եւ եթե ուրախ դիմավորեք Նոր տարին, ամբողջ տարին կանցնի ուրախ մթնոլորտում:
Կարեւորը` ամեն ինչ արեք բարձր տրամադրությամբ: