12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Վաղը ո՞վ է մեզ բերելու, հենց այնպես հնարավորություն ընձեռելու /վիդեո/

”Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելուց լինում են մարդիկ, ովքեր կողմ են և լինում են մարդիկ, ովքեր դեմ են ծրագրի իրականացմանը, բայց կա իրականություն, որի հետ մենք հաշվի ենք նստում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք արդարացված է Գնդևազ գյուղի բնակիչների դժգոհությունն Ամուլսարի հետ կապված: ”Միաժամանակ մասնագիտական մոտեցումները ցույց տվեցին, որ […]

Հատկապես Ծառուկյանին /վիդեո/

՛՛Ի՞նչ տարբերություն, հարթակում լինել թե՞ չլինել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով դեկտեմբերի 10-ի հանրահավաքին, ասաց ՛՛Ժողովրդական՛՛ կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: ՛՛Ներքեւում ժողովուրդն էր, ես նրանց կողքին էի: Իմ ելույթն այդ օրը տեղին չէր: Լիդերները չէին եկել, հատուկ երթ էր նախատեսված, այն հանրահավաքը չէր, որը պարունակում էր ելույթներ, միայն մի ազատամարտիկ հանպատրաստից ելույթ ունեցավ, որովհետեւ այդ ժամանակ […]

Fredoom House. Թուրքիայում եղել են մարդու իրավունքների ոտնահարման ամենավատ դեպքերը

«Fredoom House» միջազգային հեղինակավոր իրապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մարդու իրավունքներին առնչվող 2014-ի ամենալավ և ամենավատ իրադարձությունները» թեմայով զեկույց, գրում է Ermenihaber.am-ը: Վերոնշյալ զեկույցում Թուրքիան ներառված է այն երկրների շարքում, որտեղ մարդու իրավունքների ոտնահարման ամենավատ դեպքերը: Մասնավորապես դիտարկման են առնվել թուրքական իշխանությունների իրականացրած ինտերնետ-գրաքննությունը, նրանց սահմանած այն արգելքներն ու կիրառած սահմանափակումները, որոնց հետևանքով Youtube և Twitter […]

Նախագահը ներկա է գտնվել պետական բժշկական համալսարանում բացված ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը: Սերժ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի նորաբաց այդ կենտրոնում, ծանոթացել […]

“Մեզնից պետք ա վախենան” /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը կարծում է, որ թշնամին վերջին ժամանակներում նախահարձակ է լինում, քանի որ իրականում ՛՛վախենում է մեզնից՛՛: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ադրբեջանցիները միշտ պիտի հիշեն՝ մեզնից պետք է վախենալ: Մանրամասն՝ տեսանյութում: 

Դրամը կայունանում է

Հայաստանյան բանկերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքը նվազել է: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 12,10-ի դրությամբ, ըստ rate.am կայքի՝ դոլարի առքը բանկերում կազմում է հիմնականում 450դրամ, ամենաբարձրը “Յունիբանկում”  է՝ 456դրամ: Ամենացածրը “Մելլաթ” եւ “Անելիք” բանկերում՝ 440 դրամ: Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 464 դրամով: Ամենաէժան վաճառքը “Անելիքբանկ”-ում է՝459 դրամ: Եվրոյի առքը բանկերում կազմում է միջինը 545 դրամ, […]

Երևանաբնակ շուրջ 600 զինծառայողներ 2014թ.-ի ընթացքում խրախուսվեցին հնգօրյա արձակուրդով

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Այս անգամ ծրագրում ընդգրկվել են Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները, […]

Նախկին հանցագործը տվել է երիկամը ` մեղքերին թողություն տալու համար /ֆոտո/

Բրիտանացի 32-ամյա Ուեսլի Ջոյը, բանտում իր պատիժը կրելուց հետո, որոշել է բարի գործ անել եւ ապաշխարել: Նա թերթում հայտարարություն է կարդացել, որ երկու երեխաների մայր Սալլի-Էն գրեյնջերը խնդրում է օգնել իրեն` երիկամի փոխպատվաստման հարցում, հակառակ դեպքում կինը կմահանա: Նախկին հանցագործն անմիջապես արձագանքել է հայտարարությանը: Նա կնոջն է տվել իր երիկամը: Փոխպատվաստման վիրահատությունը բարեհաջող է անցել: Կինն […]

Որոշ մարդիկ չեն հասկանում` արգելված է

Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.13մ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4սմ-ով: Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից Սևանա լիճ  մուտք է գործել 129.4 մլն. խոր/մ ջրաքանակ, ինչը 6.1 մլն-ով պակաս է 2013-ից: Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նա հայտնեց, որ 2001-ից Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի