Վաղը ո՞վ է մեզ բերելու, հենց այնպես հնարավորություն ընձեռելու /վիդեո/
”Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելուց լինում են մարդիկ, ովքեր կողմ են և լինում են մարդիկ, ովքեր դեմ են ծրագրի իրականացմանը, բայց կա իրականություն, որի հետ մենք հաշվի ենք նստում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք արդարացված է Գնդևազ գյուղի բնակիչների դժգոհությունն Ամուլսարի հետ կապված:
”Միաժամանակ մասնագիտական մոտեցումները ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր դժգոհում են, դա ավելի շատ սարքովի է, և մենք, հստակ կարող եմ ասել, որ ճիշտ ճանապարհով ենք շարժվում և պետք է կարողանանք օգտագործել մեր ռեսուրսները”,-հավելեց նա:
Նախարարը շեշտեց, որ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված ասել է, և հիմա էլ կրկնում է, որ մեր երկրին նույնպես պետք են աշխատատեղեր, նոր հնարավորություններ: ՛՛Եթե մենք չօգտագործենք մեր հնարավորությունները, վաղը ո՞վ է մեզ բերելու, հենց այնպես հնարավորություն ընձեռելու, որպեսզի մենք զարգանանք՛՛,- նկատեց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում: