Fredoom House. Թուրքիայում եղել են մարդու իրավունքների ոտնահարման ամենավատ դեպքերը

«Fredoom House» միջազգային հեղինակավոր իրապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մարդու իրավունքներին առնչվող 2014-ի ամենալավ և ամենավատ իրադարձությունները» թեմայով զեկույց, գրում է Ermenihaber.am-ը:
Վերոնշյալ զեկույցում Թուրքիան ներառված է այն երկրների շարքում, որտեղ մարդու իրավունքների ոտնահարման ամենավատ դեպքերը:
Մասնավորապես դիտարկման են առնվել թուրքական իշխանությունների իրականացրած ինտերնետ-գրաքննությունը, նրանց սահմանած այն արգելքներն ու կիրառած սահմանափակումները, որոնց հետևանքով Youtube և Twitter սոցկայքերը Թուրքիայի ինտերնետ տիրությում մի տևական ժամանակ անհասանելի են եղել շարքային օգտատերերի համար: Այդպիսով լուրջ հարված է հասցվել սոցիալական մեդիային, որն անազատ մամուլի պարագայում դարձել էր ազատ արտահայտվելու հարթակ Թուրքիայի քաղաքացիների համար:
Իսկ մարդու իրավունքների պաշտպանության ամենալավ դեպքեր են ճանաչվել Բրազիլիայում ինտերնետն օգտագործելու ազատությունն օրենքով երաշխավորելու փստը, Հոնկ Կոնգում տեղի ունեցած դեմոկրատական շարժումը, Ինդոնեզիայի նախագահական ընտրությունները, Թունիսում նոր սահմանադրության ընդունումը և ընտրությունները:
Ermenihaber.am