Հատկապես Ծառուկյանին /վիդեո/
՛՛Ի՞նչ տարբերություն, հարթակում լինել թե՞ չլինել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով դեկտեմբերի 10-ի հանրահավաքին, ասաց ՛՛Ժողովրդական՛՛ կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
՛՛Ներքեւում ժողովուրդն էր, ես նրանց կողքին էի: Իմ ելույթն այդ օրը տեղին չէր: Լիդերները չէին եկել, հատուկ երթ էր նախատեսված, այն հանրահավաքը չէր, որը պարունակում էր ելույթներ, միայն մի ազատամարտիկ հանպատրաստից ելույթ ունեցավ, որովհետեւ այդ ժամանակ դա էր պետք՛՛,- հավելեց Կարապետյանը:
Կարապետյանը մասնավորապես նշեց, որ եռյակի առաջնորդներից ինքը հատկապես վստահում է Գագիկ Ծառուկյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: