13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

20 տոկոսով թանկացել է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”-ը հաշվարկել է, վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանում կյանքը թանկացել է ավելի քան 20 տոկոսով՝ սա ըստ պաշտոնական տվյալների: ԱՎԾ հրապարակման համաձայն՝ 2010 թ. համեմատ գնաճը կազմել է 20.6 տոկոս: Իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ այս տարի գնաճը հասել է 1.3 տոկոսի: Ի դեպ, այստեղ ներառված չէ դրամի կտրուկ արժեզրկման հետեւանքով վերջին օրերի գնաճը: […]

Վրացիների ու եզդու անհավանական “գաստրյոլները” Երեւանում. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Վրաստանի երեք քաղաքացիների՝ Գագա Կոպալիանիի, Նիկա Ղվալաձեի եւ Այվազ Իզմաիլովի գործի դատական քննությունը: Մանրամասները ներկայացրել է “Ժամանակ” թերթը: 24-25 տարեկան ամբաստանյալներից առաջին երկուսը վրացի են, երրորդը՝ եզդի: Նրանք մեղավոր են ճանաչվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով շինություն մուտք գործելով ու զենքի գործադրմամբ կատարած ավազակային […]

Ի՞նչու են լվացել ձեռքերը. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, մոտ 10 օր է անցել Եղվարդի մանկապարտեզում տեղի ունեցած համատարած թունավորման դեպքից, սակայն մինչ օրս ո՛չ սննդի անվտանգության պետական ծառայությունը, ո՛չ իրավապահ մարմինները որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել, թե մանկապարտեզի սաներն ինչի հետեւանքով են վարակվել դիզենտերիայով ու հայտնվել հիվանդանոցում:        Առողջապահության նախարարի հայտնած տվյալների համաձայն՝ թունավորման հետեւանքով հոսպիտալացվածների թիվը հասել է […]

Երբ հանդիպում ենք այլանդակ երեւույթի. Առավոտ

“Առավոտ”-ը իր խմբագրականում գրում է.   1980-ականների վերջին, երբ “վերակառուցումն” ու “անցյալի վերագնահատման» փորձերը արդեն որոշակիորեն մտել էին փակուղի, հայտնի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին իր հարցազրույցներից մեկում այսպիսի մի միտք էր արտահայտել. “Անցյալում մենք միայն արմատավորում ենք առկա նախապաշարմունքները: Իսկ ապագան մենք պատկերացնում ենք որպես սրիկաների, տհասների, զոմբիների հրաշալի փոխակերպում պայծառ, սպիտակ շորերով էակների: Բայց որտեղի՞ց […]

Մանվել Եղիազարյանին միայն կարող են սպանել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նախօրեին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ “Ապարան” ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին: Ըստ տարածված լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել օբյեկտներից մեկի կայանատեղում, երբ ազատամարտիկները միասին հաց կիսելուց հետո գնացել են իրենց ավտոմեքենաների մոտ: Նրանք հրաժեշտից առաջ կանգնւսծ զրուցելիս են եղել, անհայտ անձինք, մոտ տասը հոգի, հարձակվել են Եղիազարյանի […]

Եվս երկու նախարարություններ կմիացվեն. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները: Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչեւ գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը: Թե բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում՝ դեռ հայտնի չէ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ծառուկյան ազգանունը կծախվի. Իրատես de facto

 Ըստ “Իրատես de facto”-ի, Գագիկ Ծառուկյանն ամեն անցնող օր նոր նիշ է ամրագրում հայոց քաղաքական մշակույթի մեջ: Արդեն իսկ ավարտված ԱԺ աշնանային նստաշրջանում գեթ մեկ անգամ խորհրդարան չժամանած պարոն Ծառուկյանը ողջ հասակով մեկ կանգնեց իր թիմի ու հայ ժողովրդի առաջ եւ “հաջորդ դասի համար ասաց. Ծառուկյան անունը չի՛ ծախվում: Նախ՝ չկա բան, որ չծախվի, լավ […]

Չվստահելով ռուս աղջիկներին՝ դատարանին խնդրեց չքայքայել ընտանիքը. Ժամանակ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Հայաստանում մեծ տարածում ունեցող՝ աղջիկ փախցնելու հերթական գործի դատական քննությունը: Գործին անդրադառնում է “Ժամանակ” օրաթերթը: Ամբաստանյալի աթոռին 31-ամյա Զավեն Ե.-ն էր՝ ՌԴ քաղաքացի: Աշխատել է Մոսկվայի «Ցար-Գրադ» մանկական սննդի ֆիրմայում՝ որպես ներկայացուցիչ: Զավենին ամբաստանյալի աթոռին մենակ չէին թողել նրա 35-ամյա քույր՝ Նելլին՝ 3 երեխաների մայր, […]

Ձմեռը ազդու՞մ է սեռական կյանքի վրա

՛՛Եթե գարունը զարթոնքի եւ արթնացման, զգացմունքայնության եւ ներշնչման աղբյուր է, ձմեռը՝ ճիշտ հակառակը: Այս եղանակն ազդում է նաև սեռական կյանքի վրա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Ձմռանը մասնագետի խոսքով՝ մարդկանց մոտ ընկճվածություն է առաջանում, ինչն իհարկե, ոչ միայն հոգեբանորեն է ազդում մարդու վրա: ՛՛ Ավելի ընկճված վիճակի մեջ է հայտնվում մարդը, երբմեն նեվրոտիկ: Այս ամենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի