03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վրացիների ու եզդու անհավանական “գաստրյոլները” Երեւանում. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Վրաստանի երեք քաղաքացիների՝ Գագա Կոպալիանիի, Նիկա Ղվալաձեի եւ Այվազ Իզմաիլովի գործի դատական քննությունը: Մանրամասները ներկայացրել է “Ժամանակ” թերթը:

24-25 տարեկան ամբաստանյալներից առաջին երկուսը վրացի են, երրորդը՝ եզդի:

Նրանք մեղավոր են ճանաչվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով շինություն մուտք գործելով ու զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Գագան, Նիկան ու Այվազը նախնական համաձայնության են եկել, ժամանել Հայաստան եւ 2013 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում դանակներով զինված ներխուժել են Գարեգին Նժդեհի փողոցում գործող համակարգիչների խանութ:

Ավազակները հարձակում են գործել խանութի տիրոջ ու այդ պահին խանութում գտնվող նրա ընկերուհու վրա, դանակների գործադրմամբ տուժողների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել, կպչուն ժապավենով կապկպել նրանց:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ