12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ծառուկյան ազգանունը կծախվի. Իրատես de facto

 Ըստ “Իրատես de facto”-ի, Գագիկ Ծառուկյանն ամեն անցնող օր նոր նիշ է ամրագրում հայոց քաղաքական մշակույթի մեջ: Արդեն իսկ ավարտված ԱԺ աշնանային նստաշրջանում գեթ մեկ անգամ խորհրդարան չժամանած պարոն Ծառուկյանը ողջ հասակով մեկ կանգնեց իր թիմի ու հայ ժողովրդի առաջ եւ “հաջորդ դասի համար ասաց.

Ծառուկյան անունը չի՛ ծախվում:

Նախ՝ չկա բան, որ չծախվի, լավ գին պետք է տալ: Եվ հետո’ անմիջապես հարց առաջացավ,
գնո՞րդ կա, աճուրդը որտե՞ղ Է անցկացվելու. Ռուսաստանո՞ւմ, Ազատության հրապարակո՞ւմ: Ինչո՜ւ է պարոն Ծառուկյանի քաղաքական լեքսիկոնը սկսել “ծախվել” բառին խարսխվել, ի՞նչ է այդ մասին ասում ծերուկ Ֆրոյդը’ դոլար-դրամ տատանման այս ֆոնին, “արժեւորման” այդ “ծեսը”, ի վերջո, վասն որի՞ է:

Ռոբերտ Քոչարյանի՞, ում առանց այն էլ առանձնապես չեն գոհացնում Օառուկյանի բազ-
մապլւսն, բազմաֆունկցիոնալ խաղերը’ բոլոր մակարդակներում: Այն աստիճանի, որ ԲՀԿ-ից
արեւմտամետ Օսկանյանն Է ընտրվում Աոսկվայում հայ հանրությանը կազմակերպելու համար, եւ ինչպես կասեր Արմեն Աշոտյանը, “ինչի համար շատ մեծ երեւակայություն էր պետք”, որովհետեւ ավելի օտարական, քան Է ամերիկահպատակ պարոն Օսկանյանը, Ռուսաստանի դեպքում երեւակայել հնարավոր չէր:

Պարզվում է` “չծախվող” անուն-Ծառուկյանը մեծ ստեղծագործական երեւակայության տեր
անձնավորություն է նաեւ:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ