Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակն առաջադրվել է հեղինակավոր GRAMMY մրցանակաբաշխությանը

Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի»մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում: Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: «Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 8-ին, Լոս Անջելեսի Սթէյփլզ կենտրոնում և կհեռարձակվի CBS-ի եթերում: […]