12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում կտեղադրվի մեծն Կոմիտաս Վարդապետի արձանը

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է անվանի քանդակագործ Լևոն Բեյբությանի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Կոմիտաս Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան – Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում իրականացվող քանդակի աշխատանքները ներկայացնելով՝ Լևոն Բեյբությանը նշել է, որ բնական քարից տաշված երեքմետրանոց արձանը 2015 թվականի ամռանը՝ Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, նախատեսվում է տեղադրել Վասիլեօստրովսկի  վարչական շրջանի կենտրոնական պուրակում, որն առաջիկայում անվանակոչվելու է Երևանյան պուրակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ ապագա Երևանյան պուրակում մեծն Կոմիտաս Վարդապետի արձանի տեղադրումը, որտեղ այժմ առկա է նաև հայկական խաչքարը, յուրովի խթան կհանդիսանա պուրակը տեղի հայության համար ինքնատիպ ուխտատեղիի վերածելու համար:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ