10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 6, 2014

2014 թ. նավթի գնի անկման հիմնական փաստերը

2014 թ. ականատես եղանք նավթի գների անկմանը: Հունիսի կեսերից նավթի գները նվազել են մոտ 40 տոկոսով ՝ $115 մեկ բարելի դիմաց գնից հասնելով մինչև ներկայիս մոտ $ 70, գրում է Interpress.am-ը` Washington post-ին հղումով: ԱՄՆ-ում բենզինի գները նվազել են գրեթե մեկ դոլարով մեկ գալոնի դիմաց՝ հունիսին $ 3.63-ից հասնելով մինչև $ 2.74 դեկտեմբերի սկզբին: Այս գնի […]

Հիմնարար մոտեցում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց բարձրացրած հարցերին

ՀՀ քաղաքաշինության նախարարը հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունը ստանձնած մի շարք հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց իրավունքներն ու խնդիրները: Հանդիպման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող թեմաները, սկսած Երևանում և մարզերում մարզամշակութային և կրթական օբյեկտներում մատչելի թեքահարթակների առկայությունից, ավարտած՝ շենքի ներքին հատվածներում՝ սանհանգույցների, […]

Նախարարը հազիվ է մահից փրկվել հենց հարցազրույցի ժամանակ /ֆոտո, վիդեո/

Սերբիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչը հենց հարցազրույց տալու ժամանակ հազիվ է մահից փրկվել, նախարարի գլխին սառցակտոր է ընկել: Նախարարը լրագրողների հարցերին խատասխանելիս է եղել, երբ սառցաբեկորն ընկել է նրա գլխին: Նախարարին փրկել է այն, որ նա պահպանել է անվտանգության կանոններն ու գլխին սաղավարտ է դրած եղել: Հարվածի արդյունքում սաղավարտը ջարդվել է:

Դեղերի գնաճի զսպումը` սոցիալական պատասխանատվություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  հանդիպել է  հայաստանյան դեղ ներկրող  խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել   հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին: Արմեն Մուրադյանը շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:  Նա հորդորել է դեղներմուծողներին  տարադրամի արժույթի տատանման   պայմաններում վարել   դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն, հաշվի առնելով այն […]

Երկրաշարժի դեպքում Երեւանը Սպիտակից ավելի վատ վիճակում կհայտնվի. Մ. Մինասյան

Երբ անցանք մոնոլիտ շինարարությանˋ երկաթ բետոնի, որն ավելի վստահելի կառույց է, մենք մոռացանք հիմնական սկզբունքներից մեկըˋ քաղաքաշինության սկզբունքը: Այս մասին այսօր, անդրադառնալով շենքերի սեյսմակայությանը, “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: “Այժմ էլիտար շենքերի սեյսմակայունությունն արված է 9 բալի հաշվարկներով, այսինքն՝ կառուցում ենք վստահելի շենքեր, բայց չենք կառուցում […]

Ադրբեջանը մերժեց բոլոր առաջարկությունները, որոնք արվել էին Ֆրանսիայի կողմից

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ Բազելում Հարց. Պարոն նախարար, կխնդրեի ամփոփեք` ինչպես է անցել նախարարական խորհուրդը, հատկապես` ղարաբաղյան հիմնախնդրի մասով: Էդվարդ Նալբանդյան. Ինչպես գիտեք, ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհուրդը կարևոր հանգրվան է` քննարկելու Եվրոպայի անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր: Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, […]

Թուրքական թերթում ԼՂՀ-ն անկախ պետություն է ներկայացվել. Ադրբեջանում զայրացած են

Թուրքական “Սաբահ” /Sabah/ թերթում հրապարակված “3 մայրաքաղաք, 11 պետական լեզու և 5 լեզվով ազգային օրհներգ” վերնագրով հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն ներկայացնելու փաստը Ադրբեջանի տարբեր շրջանակներում մեծ զայրույթ ու բողոքի դրսևորումներ է առաջացրել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական “Հաբերիմփորթ”-ին հղումով: Հաղորդվում է, որ թեմային անդրադարձել են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվական միջոցները: Կայքն ադրբեջանական մամուլից […]

Ես դրանով գումար եմ վաստակում. Հովհաննես Ազոյան /վիդեո/

՛՛Ես միայն մի բան կարող եմ անել, որ փող վաստակեմ, ես կարող եմ դերասանություն անել, ես դրանով գումար եմ վաստակում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Ազոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հիմա այլևս քաղաքական անցուդարձի մեջ չկա, և իրեն նվիրել է մշակութային կյանքին: Նշենք, որ վերջերս Ազոյանը հանդես է եկել ՛՛Ուրիշի փոխարեն՛՛ ֆիլմում: Հետաքրքրվեցինք, թե արդյոք […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի