Քառյա′կ, հրաշալի-հրեշալի′ եռյակ, թեժ աշուն… Թեժ աշու՞ն… Թեժ աշուն չկար, կային աննպատակ կրքեր, անհասկանալի, անհիմն քաղաքական ամբիցիաներ, ռեվանշիզմ, քաղաքական ուժերի վերադասավորում, քաղաքական պայքարի իմիտացիա, քաղաքական հերթական սառը ցնցուղ, հուսալքություն, հիասթափություն, թշնամանք, ատելություն, թույնի տարաչափ չափաբաժնի ”վիբրոսներ”… Մի խոսքով, քաղաքական կյանք, քաղաքական ”պայքար”, քաղաքականություն` տեղական արտադրության, էժանագին հումքի, արտասահմանյան թափոնների, անհասկանալի արաբա-թուրքական, վրացական համեմունքներով, ուկրաինական սխտորակոծված […]