20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական ապրանքները ԵՏՄ-ում կունենան իրենց հաստատուն սպառումը` անկախ որևէ ցնցումից

Այս օրերին Հայաստանի չափահաս գրեթե յուրաքանչյուր քաղաքացու ուշադրության կենտրոնում են գտնվում մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք այս կամ այն չափով կապված են Հայաստանում նկատվող գնաճի ու դրամի արժեզրկման, Ռուսաստանի տնտեսական վիճակի և Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հետ:

Իհարկե, Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների անզիջում բնույթն ու կոնֆլիկտայնության նվազման քիչ հավանականությունն ավելի են սրում առանց այդ էլ մշուշոտ սպասումները: Սակայն, սա ամենևին չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվել, քանի որ ստեղծված իրավիճակն իր հետ բերում է նաև նոր խաղի կանոններ ու նոր հնարավորություններ: Մնում է` հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, ընդունել խաղի նոր կանոնները և օգտվել հնարավորություններից: Անդրադառնանք այդ ռիսկերին և հնարավորություններին:

Առաջին խնդիրը, որը սպառնում է հայաստացիներին, իհարկե, մասնավոր անձանց` արտագնա աշխատանքի մեկնածների կողմից փոխանցված տրանսֆերտների նվազումն է: Պետք է ասել, որ նման միտում արդեն իսկ նկատվել է անցած երկու ամիսների ընթացքում: Այս տարվա սկզբից մինչև հուկտեմբեր ամիս Ռուսաստանից ստացվել է 1 մլրդ 344 մլն 843 դոլար մասնավոր տրանսֆերտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել է ընդամենը 3,8%-ով: Սա մտահոգիչ կարող է թվալ, սակայն եթե հաշվի առնենք այն օբյեկտիվ վիճակը, որը ստեղծվել է Ռուոսաստանում (ռուբլու 30% և ավելի արժեզրկում, նավթի ավելի քան 30% արժեզրկում և այլն),  ապա մի բան էլ կարելի է զարմանալ մեր հայրենակիցների ճկունության ու նախաձեռնողականության վրա:

Սակայն չկենտրոնանալով այս խնդիրների վրա փորձենք հասկանալ, թե միևնույն ժամանակ ինչ հնարավորություններ կստեղծվեն հայաստանյան ձեռնարկատերերի ու արտադրողների համար: Պետք է նկատել, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին պայմանագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանի և անդամ մյուս երեք երկրների միջև ձևավորվում է միասնական տնտեսական գոտի: Այն ենթադրում է կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների ազատ առքուվաճաք: Եթե հայ գործարարը մինչ այս ստիպված էր իր արտադրանքը Ռուսաստան կամ օրինակ` Բելառուս արտահանելու համար վճարել մաքսատուրք, ինչը բարձրացնում էր իր ապրանքի ինքնարժեքը, ապա հունվարի մեկից նա այլևս կունենա հավասար մրցակցային հնարավորություններ միության մյուս երեք երկրների ձեռնարկատերերի հետ: Կրկին շեշտենք, որ այս պայմանը տարածվում է ոչ թե ինչ-որ խումբ ապրանքատեսակների համար, այլ տարածվում է բոլոր ապրանքների ու արտադրության գործոնների վրա:

Մյուս կողմից չպետք է մոռանալ, որ ներկայումս (և ինչպես կարելի է սպասել` առաջիկա տարում) Ռուսաստանն ունի պարենային ու առաջին օգտագործման ապրանքների նշանակալի պակասուրդ: Ռուսական շուկաներում այդ ապրանքների գնի զգալի աճի հետ մեկտեղ հայկական արտադրանքի արտահանումը Ռուսաստան կլինի առավել քան ձեռնտու:

Նշենք նաև, որ 2014թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 2013թ-ի նույն ամիսների համեմատությամբ էմբարգոյի կիրառման հետևանքով Ռուսաստանի ներմուծումը Հեռավոր արտասահմանից նվազել է ավելի քան 9,4 տոկոսով: Ռուսաստանի նման հսկայակ շուկա ունեցող երկրում հայկական ապրանքները, որքան էլ դրանք շատ արտահանվեն, կունենան իրենց կայուն սպառումը, քանի որ դրանք մրցունակ են ոչ միայն գնով, այլ նաև ունեն համընդհանուր ճանաչված որակ:

Նորայր Բադալյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ