20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդին չես կշտացնի

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում անդրադառնալով վերջին թանկացումներին՝ մասնավարապես պատասխանեց այն հարցին, թե մտահոգություն չունե՞ն, որ բողոքի հանրային ալիք բարձրանա:

“Եթե մարդը վատ է ապրում, պիտի բողոքի էլ, բայց ալիքի հետ մի քիչ զգույշ վերաբերվեք, դա թողեք Փաշինյանին”,-ըստ ԱԺ նախագահի, դրամի անկման պատճառները տարբեր են:

“ Փորձում են ներկայացնել, թե միտումնավոր է տեղի ունենում, բայց համաշխարհային շուկան պիտի նայես, թանկացումներն ուրիշ տեղից են գալիս:

Միշտ էլ տրադիցիոն այդպես է կարծես թե եղել, Նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկներում դեպի էժանացում է գնում, որովհետեւ շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացում է գնում, որովհետեւ շրջանառությունը շատ փոքր է լինում”,-ԱԺ նախագահի խոսքով՝ իհարկե թանկացումներով ու տնտեսական վիճակով մտահոգվում են, “դա իշխանության իմիջի հետ է կապված, որ մարդիկ լավ ապրեն”:

Իշխանությունները կանխատեսո՞ւմ էին գնաճ, դոլարի թանկացում. Գալուստ Սահակյանը նկատեց, որ կանխատեսումներ կային, բայց ՛՛դրանով ժողովրդին չես կշտացնի՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ