11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ:  Թեպետ վերջին տարիներին ձմռան ամիսներին գրանցված անհամեմատ մեղմ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում չթաղված այգիներն առանձնապես չեն տուժել, սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանձին տարիների կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: Նման պայմաններում […]

Մենք շարունակում ենք մեր ջանքերը ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական թեզերի ճանաչումը կանխելու համար. Չավուշօղլու

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պատասխանել է պատգամավորների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Չավուշօղլուն,  խոսելով հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական բանաձևերի հայտնվելու հավանականության մասին,  նշել է, որ իրենք շարունակում են իրենց ջանքերը կոնգրեսում «հայկական թեզերի»  ընդունումը կանխելու համար:  Ինչպես հայտնում է […]

Մենք պետք է հաճախ դիմենք միջազգային կազմակերպություններին. Լարիսա Ալավերդյան

’’Ընդդեմ իրավական կամայականությունների’’ հասարակական կազմակերպությունը  դիմել է միջազգային կազմակերպություններին ԼՂՀ-ում գտնվող դիվերսանտների հետ կապված հետաքննություն և մոնիտորինգ անելու համար: Այդ մասին ,այսօր,  կայացած ասուլիսում`  հայտնեց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: ’’Ցավոք սրտի ստացել եմ արդեն` երկու մերժողական պատասխան: Երկու կազմակերպություն արդեն ասել են, որ այս պահին չունեն համապատասխան վիզիտորներ, որոնք կարող են անել այդ […]

ՀՀԿ-ը գործադիր մարմնի նիստ է հրավիրել

՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունն այսօր երեկոյան ժամը 20:00-ին Գործադիր մարմնի նիստ է հրավիրել :  Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ասաց, թե նիստի օրակարգը սովորականի համաձայն՝ տեղում կորոշվի:   

Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Նոյեմբերի 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին և 30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչ է անում Նիկոլը

Սոցցանցերում շարունակում է քննարկվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ խորհրդարանում սկսել նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը: Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը կարող է բարձրացնել միայն իշխանափոխության պրոցես սկսելու մասին հայտարարած և համաժողովրդական շարժում սկսած միասնական ընդդիմադիր Եռյակը, ոչ թե առանձին անհատ պատգամավորներ, մանավանդ նրանք, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ […]

Հեռախոսազրույց Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի նախագահի միջև

Նոյեմբերի 25-ին` շվեյցարական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է կայացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի միջև։ Հեռախոզրույցի ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Կոտայքի, Սևանի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:    Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի