06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչ է անում Նիկոլը

Սոցցանցերում շարունակում է քննարկվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ խորհրդարանում սկսել նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը:

Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը կարող է բարձրացնել միայն իշխանափոխության պրոցես սկսելու մասին հայտարարած և համաժողովրդական շարժում սկսած միասնական ընդդիմադիր Եռյակը, ոչ թե առանձին անհատ պատգամավորներ, մանավանդ նրանք, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ հայտարարում էին, որ իշխանափոխության հնարավորություն չեն տեսնում, այդ պատճառով էլ ոչինչ չեն ձեռնարկում:

Իմպիչմենտի նախաձեռնություն սկսելուց առաջ պետք է պատրաստել հրապարակը, սկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ շուրջօրյա հանրահավաքներ ու երթեր, նստացույց, նախագահական ու պառլամենտական շենքերի շրջապատում, ապահովել առնվազն երկու տասնյակ հանրապետական պատգամավորների երաշխավորված աջակցությունը և միջազգային հանրության չեզոքությունը:

Առանց այս ամենի նման լրջագույն պրոցես ձեռնարկելը մի քանի բան կարող է նշանակել
1. պոպուլիզմ (ամբոխահաճություն), 
2. քաղաքական անգրագետ կամ չհաշվարկված քայլ
3. իշխանական պատվեր՝ քարոզչական դաշտում ընդդիմության դեմ նոր մեղադրանքներ տարածելու նպատակով
4. միամտություն:Ճ
Ընտրեք ինքներդ…
Հ.Գ. Հենց լրջության և պատասխանատվության զգացումից ելնելով է, որ ընդդիմությունը համառորեն մերժում է շուրջօրյա հանրահավաքներ սկսելու շուրջօրյա կոչերը, որովհետև նախ պետք է ապահովել իմպիչմենտ սկսելու բոլոր հիմքերը, նոր միայն հրապարակի ճնշմամբ հասնել դրան՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ