13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ:

 Թեպետ վերջին տարիներին ձմռան ամիսներին գրանցված անհամեմատ մեղմ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում չթաղված այգիներն առանձնապես չեն տուժել, սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանձին տարիների կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: Նման պայմաններում վազերն ամբողջությամբ ցրտահարվում են, և կորստի է մատնվում ոչ միայն տվյալ տարվա ամբողջ բերքը, այլ  նաև վտանգվում է հաջորդ տարվա կայուն բերքի ստացումը:

 Նկատի ունենալով այդ հանգամանքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների այգեգործներին ռիսկի չդիմել և ավարտել այգեթաղի աշխատանքները 2015 թվականին խաղողի այգիներից երաշխավորված բարձր բերք ստանալու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ