11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

՛՛Երևան՛՛ ձուլվածքով նոր նստարաններն ու աղբամանները կոտրել են, գողացել

2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում ՛՛Երևան՛՛ ձուլվածքով  նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները: Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, և այս պարագան հաճախ են նշում նաև երևանցիները: Միայն այս տարի ՛՛Երևան՛՛ ձուլվածքով նստարանների […]

Փուչիկների գործով քրեական գործ է հարուցվել

 Երևանի քբբչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՛՛Չաո Բամբինո՛՛ մանկական սրճարա­նում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՛՛Փուչիկների աշխարհ՛՛ կազմակերպության տնօրենը սր­ճարան է բերել 10 հատ փուչիկ, որոնք, պայմանավորվածության համաձայն, պետք է լիցքավոր­ված լինեին հելիումով: Գործը հարուցվել է Քրեական օրենսգքրի 279-րդ հոդվածի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը […]

ԱՄՆ-ը հետեւել է հայկական ուղղաթիռի դուրսբերման գործողություններին

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետեւել է հայկական ուղղաթիռի դուրսբերման գործողություններին։ Նա այդ մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշում է report.az-ը: “Այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին անհրաժեշտ է խաղաղ կարգավորում տալ”: Նա կողմերին կոչ է արել “զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ գործողություններից, […]

՛՛Բուժհիմնակներում բացթողումների համար պատասխանատու են հերթապահող կամ վարող բժիշկները, նաև ղեկավարները՛՛

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախագահությամբ տեղի ունեցավ մայրական մահացության, մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստը։ Արմեն Մուրադյանը շեշտեց, որ մայրական մահացության դեպքերի վերլուծության նպատակը,անկախ իրավական և վարչական տույժերից, կազմակերպչական և բժշկական բացթողումների առկայության բացահայտումն է և առաջիկայում դրանց բացառումը։ Մանրամասն ներկայացվեցին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Խորհրդի անդամների լրացուցիչ հարցերն ուղղված էին […]

ՀՀ ԶՈւ տեսչական խումբը տեսչություն է անցկացնում Թուրքիայի տարածքում

Նոյեմբերի 26-ից 28-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը ՛՛Հայտարարված վայրի՛՛ տեսչություն է անցկացնում Թուրքիայի Հանրապետության տարածքում: Տեսչության ընթացքում կճշգրտվեն ՀՀ հետ սահմանակից զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, […]

“Սեւ մայդան” ԱՄՆ-ում. 37 նահանգներում հզոր բախումներ են /վիդեո/

ԱՄՆ-ի 37 նահանգներում հզոր բախումներ են տեղի ունենում, ցուցարարները փողոց են դուրս եկել: Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի դատարանն արդարացրել է սպիտակամորթ Դարրեն Ուիլսոնին, ով ամռանը կրակել ու սպանել էր անզեն 18 ամյա սեւամորթ տղայի` Մայքլ Բրաունին, հաղորդում է ТАСС-ը: Ոստիկանին անմեղ ճանաչելուց հետո մի խումբ մարդիկ Ֆերգյուսոնում ցույցեր սկսեցին, որոնք վերածվեցին […]

Հիմնահարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության ինստիտուտում Նոյեմբերի 25-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում: Նախարարի ելույթին ներկա էին Շվեդիայի պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուրսի, գիտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումների վերաբերյալ […]

՛՛Շառից, փորձանքից ինչքան հեռու… ՛՛

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան հանրագրում շնորհավորել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին տարեդարձի կապակցությամբ: ՛՛Այո, Նիկոլայիչ, իմ խոսքը գործ է… -Շնորհ- ահավոր,Մեր լավ թագավոր….Հ.Գ. Համ էլ շառից, փորձանքից, իշխանություններից, ընդդիմությունից, երկրից, ԲՀԿ-ից…լավ` Կարմենից էլ, ինչքան հեռու, էնքան լավ՛՛: 

Հակառակորդը տեղեկացված է, որ մեր իշխանությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու. Ժիրայր Սեֆիլյան

”Ինչո՞ւ հակառակորդը կարողացավ, համարձակվել`խոցել մեր ինքնաթիռը: Ես համաձայն եմ, որ կան բազմաթիվ պատճառներ: Բայց ուզում եմ խոսել գլխավոր պատճառի մասին: Դա նրանից է, որ հակառակորդը տեղեկացված է, որ մեր իշխանությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու: Դրա համար էլ Ադրբեջանը իրեն պահում է լկտի և սանձարձակ”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Նախախորհրդարան”-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի