08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հակառակորդը տեղեկացված է, որ մեր իշխանությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու. Ժիրայր Սեֆիլյան

”Ինչո՞ւ հակառակորդը կարողացավ, համարձակվել`խոցել մեր ինքնաթիռը: Ես համաձայն եմ, որ կան բազմաթիվ պատճառներ: Բայց ուզում եմ խոսել գլխավոր պատճառի մասին: Դա նրանից է, որ հակառակորդը տեղեկացված է, որ մեր իշխանությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու: Դրա համար էլ Ադրբեջանը իրեն պահում է լկտի և սանձարձակ”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Նախախորհրդարան”-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը չցանկացավ խորանալ` զինավարժությանը առնչվող հարցերի մեջ ,սակայն նշեց.”Ո՞վ էր որոշել այդպիսի երթուղի: Մանավանդ, որ նույն գծով երկու էկիպաժ էին թռչում: Թռչում էին շատ ցածր և տեսանելիությունը շատ պարզ էր: Երևում է, որ մերոնք չէին հատել`  հակառակորդի գիծը”:

Այնուամենայնիվ Սեֆիլյանը կարծում է, որ վաղ թե ուշ պետք է պատժվի այն բարձրաստիճան զինվորական պաշտոնյան, ով որոշել է ուղղաթիռի երթուղին:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ մեր օդաչուների դիակները 10 օր գտնվում էին բաց երկնքի տակ Սեֆիլյանն ասաց.”Խնդիր է դրված բարոյալքելու մեր բանակը: Քանի որ շատ ծանր է , երբ աչքիդ առաջ տեսնում ես` զինվորական ընկերներիդ դիերը ու չես կարողանում մոտենալ ու վերցնել,  քանի որ ղեկավարությունը արգելում է: Ամեն դեպքում լավ է ուշ` քան երբեք”,-եզարահանգեց նա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ