25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

“Սեւ մայդան” ԱՄՆ-ում. 37 նահանգներում հզոր բախումներ են /վիդեո/

ԱՄՆ-ի 37 նահանգներում հզոր բախումներ են տեղի ունենում, ցուցարարները փողոց են դուրս եկել: Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի դատարանն արդարացրել է սպիտակամորթ Դարրեն Ուիլսոնին, ով ամռանը կրակել ու սպանել էր անզեն 18 ամյա սեւամորթ տղայի` Մայքլ Բրաունին, հաղորդում է ТАСС-ը:

Ոստիկանին անմեղ ճանաչելուց հետո մի խումբ մարդիկ Ֆերգյուսոնում ցույցեր սկսեցին, որոնք վերածվեցին բախումների եւ անկարգությունների: Այս ցույցերին այժմ միացել են ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում:

Ցուցարարները խոշոր քաղաքներում փակել են փողոցները, նրանք ձեռքեր վեր բարձրացրած քայլում են` “մի կրակիր” կոչերով: Այս կոչը պատահական չէ ընտրված, երբ ոստիկանը կրակել է 18-ամյա պատանուն, նա ձեռքերը վեր բարձրացրած է եղել: Ցուցարարները նաեւ գոչում են` “Սեւամորթները նույնպես կյանքի իրավունք ունեն” եւ “Մարդասպան ոստիկանները տեղը բանտումէ”: Որոշ քաղաքներում ոստիկանները ստիպված են արցունքաբեր գազ օգտագործել:

Մինչ ցուցարարները բողոքում են դատարանի որոշումից եւ անկարգություններ են անում, երիտասարդին գնդակահարած ոստիկան Դարրեն Ուիլսոնը հայտարարել է, որ իր արարքի համար խղճի խայթ չի զգում, հաղորդում է Вести-ն: Նա ասել է, որ ընդամենն իր աշխատանքն է կատարել, եւ եթե ժամանակը հետ գար, ինքը միեւնույնն է` նույն կերպ կվարվեր:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հայտարարել է, որ Ֆերգյուսոնի անկարգությունների հեղինակները խստիվ պատժվելու են:

“Ավերածություններ, հրդեհներ առաջացողները ոչ մի արդարացում չեն կարող ունենալ:Նրանք պետք է պատժվեն”,- հայտարարել է Օբաման:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ