13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք պետք է հաճախ դիմենք միջազգային կազմակերպություններին. Լարիսա Ալավերդյան

’’Ընդդեմ իրավական կամայականությունների’’ հասարակական կազմակերպությունը  դիմել է միջազգային կազմակերպություններին ԼՂՀ-ում գտնվող դիվերսանտների հետ կապված հետաքննություն և մոնիտորինգ անելու համար: Այդ մասին ,այսօր,  կայացած ասուլիսում`  հայտնեց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

’’Ցավոք սրտի ստացել եմ արդեն` երկու մերժողական պատասխան: Երկու կազմակերպություն արդեն ասել են, որ այս պահին չունեն համապատասխան վիզիտորներ, որոնք կարող են անել այդ կարգի հետաքննություն’’,-նշեց Ալավերդյանը ասելով, որ մենք պետք է հաճախ դիմենք միջազգային կազմակերպություններին , որ նրանք հասկանան նման տեսակի քայլերի անհրաժեշտությունը:

Անդրադառնալով նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի գործով արձագանքներին և հետաքննության ընթացքին Ալավերդյանը ասաց, որ պատասխանը պետք է լինի համարժեք և հստակ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ է հարկավոր.” Ինչ վերաբերվում է պատասխանին, ապա ես կողմնակից եմ չշտապելուն, այդ պատասխանը պետք է լինի համարժեք, եթե անգամ դա ասիմետրիկ է  և չպետք է ներվային շարժումների նման լինի: Այլ պետք է լինի հավասարակշռված և իրապես արժանապատիվ ձևով և այս առումով` ողջունել եմ Դավիթ Սանասարյանի հացադուլը, սա ճիշտ քայլ էր միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա հրավիրելու համար”:

Ալավերդյանը այստեղից էլ եզրահանգում է անում, որ մենք ենք միայն, որ պետք է պաշտպանենք ինքներս մեզ:

Ալավերդյանը դրական գնահատեց նաև մեր զինուժի իրականացրած հատուկ գործողությունը, որի շնորհիվ վերադարձվեցին զոհված օդաչուների դիակները:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ