10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2014

Հարկային համակարգի փոփոխությունները անհրաժեշտություն են

ՀՀ հարկային համակարգում վերջին տարիներին նկատելի բարեփոխումներ են կատարվել։ Մեծ աշխատանքներ են տարվել հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ։ Զգալի հաջողություններ են գրանցվել մասնավորապես մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ներդրման և որակյալ կադրերի վերապատրաստման ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսգրքի կատարելագործման ու միջազգային չափանիշների համապատասխանեցման  ոլորտներում:  ՀՀ քաղաքացիների և հատկապես տնտեսավարող սուբյեկտների համար կարևոր միջոցառումներ են […]

Կապանով անցնող միջպետական ավտոճանապարհը երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր:    ՛՛Կապանի ՃՇՇ՛՛ ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից ամբողջ գիշեր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը նոյեմբերի 26-ին`ժամը 09:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար :

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ:  Թեպետ վերջին տարիներին ձմռան ամիսներին գրանցված անհամեմատ մեղմ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում չթաղված այգիներն առանձնապես չեն տուժել, սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանձին տարիների կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: Նման պայմաններում […]

Մենք շարունակում ենք մեր ջանքերը ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական թեզերի ճանաչումը կանխելու համար. Չավուշօղլու

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պատասխանել է պատգամավորների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Չավուշօղլուն,  խոսելով հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական բանաձևերի հայտնվելու հավանականության մասին,  նշել է, որ իրենք շարունակում են իրենց ջանքերը կոնգրեսում «հայկական թեզերի»  ընդունումը կանխելու համար:  Ինչպես հայտնում է […]

Մենք պետք է հաճախ դիմենք միջազգային կազմակերպություններին. Լարիսա Ալավերդյան

’’Ընդդեմ իրավական կամայականությունների’’ հասարակական կազմակերպությունը  դիմել է միջազգային կազմակերպություններին ԼՂՀ-ում գտնվող դիվերսանտների հետ կապված հետաքննություն և մոնիտորինգ անելու համար: Այդ մասին ,այսօր,  կայացած ասուլիսում`  հայտնեց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: ’’Ցավոք սրտի ստացել եմ արդեն` երկու մերժողական պատասխան: Երկու կազմակերպություն արդեն ասել են, որ այս պահին չունեն համապատասխան վիզիտորներ, որոնք կարող են անել այդ […]

ՀՀԿ-ը գործադիր մարմնի նիստ է հրավիրել

՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունն այսօր երեկոյան ժամը 20:00-ին Գործադիր մարմնի նիստ է հրավիրել :  Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ասաց, թե նիստի օրակարգը սովորականի համաձայն՝ տեղում կորոշվի:   

Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Նոյեմբերի 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին և 30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչ է անում Նիկոլը

Սոցցանցերում շարունակում է քննարկվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ խորհրդարանում սկսել նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը: Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը կարող է բարձրացնել միայն իշխանափոխության պրոցես սկսելու մասին հայտարարած և համաժողովրդական շարժում սկսած միասնական ընդդիմադիր Եռյակը, ոչ թե առանձին անհատ պատգամավորներ, մանավանդ նրանք, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի