Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի Ռիկսդագի նախագահին

Նոյեմբերի 25-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-շվեդական հարաբերությունները առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։ Զրույցի ընթացքում կարևորվեց երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ խորհրդարանական ձևաչափը կարևոր […]