06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Նիկոլը փաստորեն ԱԺ-ի ստի դետեկտորի դերում է և թեստ է առաջարկել եռյակին…՛՛

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է եռյակին ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել ԱԺ-ում և նախաձեռնել է արտահերթ կարգով նիստ հրավիրել, եթե դրա համար հավաքի 44 պատգամավորի ստորագրություն: Նիկոլը փաստորեն ԱԺ-ի ստի դետեկտորի դերում է և թեստ է առաջարկել եռյակին…

Արդյոք եռյակը` հայտարարելով իշխանափոխություն իրականացնելու, դրանից հետո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին իր հայտարարություններում անկեղծ է, թե ո՞չ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, նրա առաջարկությունը փաստորեն լակմուսի թղթի դեր կխաղա…Նորին թագավորական մեծությունը, Առաջին և ՛՛միակ օծյալը՛՛ ու Դոն Քիշոտը կհանձնեն այս քննությունը, թե ո՞չ…

Բարդ իրավիճակ է և ոչ միանշանակ: Այլ հարց է, որ իշխանափոխության կոչերը հիմա անիմաստ են և ժամանակավրեպ, դրա երկրորդ կարծիքը չկա: Ոչ պետությունը, և ոչ էլ ժողովուրդը պատրաստ չեն դրան, հերթականն էլ մոտենում է, քիչ մնաց: Բարդ է եռյակի համար, որվհետև անմիջապես կուժեղանա կարապի, խեցգետնի և գայլաձկան էֆեկտը…
ԲՀԿ-ի շատ պատգամավորներ անգամ ատրճանակի սպառնալիքի պայմաններում չեն ստորագրի այդ առաջարկի տակ: Եվ իհարկե ճիշտ էլ կանեն, քանի որ նրանք կորցնելու շատ բան ունեն, դե խո իրենք գաղափարի, աշխարհայացքի, քաղաքական հայացքների համար չեն հարե՞լ ԲՀԿ-ին…Ուղղակի այդ ժամանակ այդպես էր պետք և վերջ: Իսկ հիմա պետք չէ կրակի հետ խաղալ, հո միամիտ չե՞ն…
Չէ’, Նիկոլ, չհավաքեցիր 44 ինքնասպաններին…Լավագույն դեպքում` դու, Զարուհին, ՛՛ժառանգությունից՛՛, ՀԱԿ-ից էլի մի երկուական հոգի, մի երկու-երեքը գուցե, չնայած կասկածում եմ`ԲՀԿ-ից… Եվ ի՞նչ.. Բնականաբար ոչինչ…
Հիմա կասեք ուրեմն կեղծ ընդդիմություն ե՞ն..Իհարկե ոչ, ինչպես իրենք են միշտ պնդում, այլընտրանքային են: Հետո ինչու միանան քե՞զ… Նրանք Դեմիրճյան Ստյոպայի նման գիտեն երբ անեն, ինչպես անեն, ինչ ձևով անեն: Դեռ ժամանակը չէ, շտապել պետք չէ…
՛՛Հարսնացուն հյուսիսից՛՛  Ֆիլմը հիշում ե՞ք… Հիշում եք աղջկա հոր ասա՞ծը.՛՛Вот придет Наталья Сергеевна, тагда я скажу свое мужское словօ՛՛… Այո’, սպասենք Նատալյա Սերգեեվնայի վճռին…Կամ ավելի լավ է հերթական ընտրություններին, դա ավելի խելամիտ է…

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ