12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կարեն Ճշմարիտյանը ծանոթացրել է

Փարիզում կայացել է «Բիզնես հնարավորություններ Եվրասիականտարածաշրջանում» խորագրով համաժողովը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանհիմնական ուղղությունները և ներդրումային հնարավորությունները:

Նոյեմբերի 25-ին Փարիզում, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական շաբաթ 2014-ի շրջանակներում, տեղի է ունեցել գործարար համաժողով` «Բիզնես հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում»խորագրով:

Համաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը:

 ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել ելույթով` ծանոթացնելով համաժողովի մասնակիցներին Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մեր երկրի ներդրումային միջավայրին և գործարար հնարավորություններին:

Գործարար համաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել Եվրասիական տարածաշրջանի, ՏՀԶԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես ոլորտի առաջատարներ, միջազգային գործընկեր կազմակերպություններ, թեմատիկ հարցերի գծով փորձագետներ, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այդ թվում` անդրազգային խոշոր կորպորացիաների գործադիր տնօրեններ:

 Միջոցառմանը Եվրասիական երկրները ներկայացրել են իրենց բիզնես հնարավորությունները ՏՀԶԿ երկրների տնտեսվարողների համար երկու ուղղություններով` Եվրասիայի տնտեսական դիվերսիֆիկացում և արդյունաբերականացում և Եվրասիայի տնտեսական ինտեգրացիա և կապակցում գլոբալ արժեքի շղթաներին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ