10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2014

Թունավորվել են գազի արտահոսքից

Նոյեմբերի 26-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 22 շենքի թիվ 3 բնակարանից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1963 թ. ծնված Վարդիթեր Գ.-ն, 2013 թ. ծնված Տիգրան Կ.-ն և 1997 թ. ծնված Համլետ Բ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են խոհանոցում առաջացած […]

ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը՝ 5:2 քվեարկությամբ

Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը կքննարկվի Ազգային ժողովի նիստին: Այսօր Տնտեսակա հարցերով մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել պայմանագրին: Նշենք, որ դեմ են քվեարկել միայն ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Կողմ են եղել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից Արմեն Բաբայանը, նախկին ՕԵԿ-ական, այժմ անկախ Կարեն Բոթոյանը, ՀՀԿ-ից Արման Սահակյանն ու […]

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը  17:30-ի  դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանից դեպի Դիլիջանի թունել և դեպի Գավառ, Գորիսից Կապան տանող  ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում  (Մարտունու կողմից) տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և […]

Աշոտյանը կարևորել է հայերենի ուսուցումը Ռումինիայում հայագիտության խթանման տեսակետից

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 25-ին ՀՀ դեսպանությունում հանդիպումներ ունեցավ Բուխարեստի համալսարանի հայոց լեզվի դասախոս, դոկտոր Աիդա Մարկոսյանի և միջպետական կրթաթոշակներով Ռումինիայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ: Կարևորելով հայերենի ուսուցումը Ռումինիայում հայագիտության խթանման տեսակետից, ինչպես նաև բարձր գնահատելով դոկտոր Աիդա Մարկոսյանի […]

Պատրաստ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու ԱԺ որոշման նախագիծն արդեն պատարստ է: ՛՛ ՛՛ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին՛՛ ԱԺ որոշման նախագծի տեքստը գործնականում պատրաստ է: Սրբագրման եւ խմբագրման աշխատանքներից հետո՝ ուրբաթ օրը այն կներկայացնեմ հանրությանը՛՛,-գրել է նա:

՛՛Մեկը միշտ չափազանց շատ է իմ կողքին՛՛

Դերասան Սոս Ջանիբեկյանը իր facebook-ի էջում գրառել է. ՛՛Մեկը միշտ չափազանց շատ է իմ կողքին, – այսպես է մտածում մենակյացը:- Միշտ մեկ անգամ մեկ – ժամանակի ընթացքում անում է երկու՛՛: Ես-ն ու Ինձ-ը չափազանց եռանդուն են խոսակցության մեջ: Ինչպե՞ս տանել դա, եթե որևէ բարեկամ չլինի: Մենակյացի համար բարեկամը միշտ երրորդն է, – երրորդը խցանն է, […]

Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ

 ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի մոտակայքում ջրատար խողովակները փոխելու հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները (14.11.2014թ. «Հրապարակ» օրեթերթ՝ «Աշտարակի մոտ նոր ՀԵ՞Կ են կառուցում», 15.11.2014 «armlur.am» լրատվական կայք՝ «Ժանգոտված խողովակներով ջրագիծ են փոխում»):        Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պող. 52-63, Տիգրանյան փող. 1-7, Ազատության պող. 7 և 9 համարների՝ իրենց կոտորակներով, Զարյան, Արաբկիրի 49, 51, 53 փողոցների ջրամատակարարումը:           Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]

Դիվերսիոն խումբը գնդակոծել է զինյալներով լի ավտոբուսը /վիդեո/

Դոնեցկում դիվերսիոն խումբը, ամենայն հավանականությամբ՝ ուկրաինացիների ուժայիններից բաղկացած, հարձակվել է զինյալներով լի ավտոբուսի վրա եւ գնդակոծել այն: զինյալներից ոմանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Дни.Ру-ն: Ուժայիններն անակնկալ են հարձակվել, սակայն զինյալներն ի պատասխան կրակ են բացել, եւ ուժայինները ստիպված են եղել նահանջել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի