22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը՝ 5:2 քվեարկությամբ

Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը կքննարկվի Ազգային ժողովի նիստին: Այսօր Տնտեսակա հարցերով մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել պայմանագրին: Նշենք, որ դեմ են քվեարկել միայն ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Կողմ են եղել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից Արմեն Բաբայանը, նախկին ՕԵԿ-ական, այժմ անկախ Կարեն Բոթոյանը, ՀՀԿ-ից Արման Սահակյանն ու Գարեգին Նուշիկյանը: 

Վերջինիս խոսքով՝ այսօր էլ այդքան մեծ ներդրումներ չկան, թեև ՀՀ-ն դեռ չի մտնում ԵՏՄ-ի կազմի մեջ: Պատգամավորը շեշտեց, որ դրամի արժեզրկումը նույնպես այդքան էլ կապ չունի ԵՏՄ-ի անդամակցության հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ լսումների ժամանակ քննարկվեց պայմանագիրն, ու մեծ մասամբ պատգամավորները կողմ արտահայտնվեցին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ