06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամանորի նախաշեմին. չարիք հասարակության համար

Տնտեսագիտության թեկնածու, տնտեսագետ Արտակ Մանուկյանի համար ակնհայտ է, որ դրամի արժեզրկման հետևանքով մեր տնտեսությունում, առնվազն գյուղմթերքների գծով թանկացումներ կլինեն: ՛՛Եթե մենք արդեն սպառողական գների ինդեքսը նայենք, կտեսնենք, որ ինֆլացիան աճում էր, հիմա ավելի կաճի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ օրերս Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, թե ոչ թե արժեզրկվում է նկատվում, այլ կատարվում է ՛՛փոխարժեքի ճշգրտում՛՛, և սա թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: 

Մեր զրուցակիցն այս հայտարարության վերաբերյալ նկատեց, որ այս հիմնավորումը տնտեսագիտության տեսանկյունից ճիշտ է, սակայն. ՛՛Երբ մենք արտարժույթ ենք ստանում, իսկ աշխատավարձն էլ դրամով է, և երբ դրամն արժեզրկվում է, այն ավելի մրցունակ է դառնում միջազգային շուկաներում, բայց Հայաստանի տնտեսությունը որ նայում ենք, տեսնում ենք, որ մրցունակության հետ կապված որևէ նշույլ չկա, որ արտահանաումն ավելի մրցունակ կլինի՛՛:

Տնտեսագետը շեշտեց, որ միակ դրական բանը, որ կարող էր լինել դրամի արժեզրկումից, այն էր, որ եթե նախկինում դոլարով իրականացվող տրանսֆերները մանրվում էին 415-416-ով, հիմա 430-ով են արվում, սակայն այս դրական ազդեցությունն էլ չկա. ՛՛Առաջին հայացքիաց թվում է, թե կյանքը դրանով բարեկեցիկ է դառնում, բայց դա միայն առաջին հայացքից, քանի որ մեր տնտեսությունը միայն սպառման տնտեսություն է, մենք արտադրություն չունենք և փոխանակման արդյունքում ստեղծված գումարը գնալու է ապրանքների և ծառայությունների սպառմանը, որոնց գները շղթայական կարգով բարձրանալու են՛՛,-բացատրեց Մանուկյանը:

Հարցին, թե որքան շարունակական կլինի դրամի արժեզրկումը, նա պատասխանեց. ՛՛ԿԲ-ը հակսացավ, որ ռեզերվների հաշվին արհեստականորեն դրամի պահպանումն այդքան էլ արդյունավետ քայլ չէ, դրա համար ռեզերվների փոշիացման գործառույթը, որ նախկինում էր անում, չի իրականացնում: Մի փոքր էլ տատանումներ կլինի դեպի բարձր, բայց հաշվի առնելով մեր տնտեսության մոնոպոլիզման մակարդակն ու ներմուծողների գերիշխանությանը տեղական հայրենական արտադրողների նկատմամբ, որոշակի անկում կլինի, որ համեմամատաբար էժան գներով ձեռք բերվի արտարժույթ՛՛:

Արտակ Մանուկյանը եզրափակելով հայտնեց. ՛՛Եթե ուսումնասիրում ենք դրամի վարքագիծը, Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծությունները ցույց են տալիս, որ իրականում դրամ-դոլար փոքարժեքը ոչ թե 410 է, այլ 460-ի կարգի է և արհեստականորեն որոշակի ժամանակահատվածով դրամի նկատմամբ կայունություն էինք ստեղծում, որը ինչ-ինչ պատճառներով ԿԲ-ն որոշեց այս պարագայում չիրականացնել՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ