10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2014

Ադրբեջանական բանակը երկու զոհ ունի. հայկական կողմը կանխել է

Հայկական ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրում երեկ գիշերը ադրբեջանական կողմը երկու զոհ է ունեցել: Հայկական կողմի կրակից զոհվածներից մեկը լուսարձակող է եղել, մյուսը՝ դիպուկահար: Նրանք փորձել են մոտենալ ուղղաթիռին: Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները այս մասին հաղորդելիս մեկ զոհի մասին են խոսել:

Հայ գործարարները խնդիրների առաջ են կանգնել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛Հայաստանի պաշտոնյաները, ինչպես հայտնի է, ոգևորված հայտարարում են, թե իբր ԵՏՄ-ին անդամակցելը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի գործարարների համար: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ռուսական շուկան այսօր էլ հայ արտադրողի համար բաց է, սակայն կա մեկ խնդիր, որի մասին ՀՀ պաշտոյնաները չեն խոսում և փորձում են այն անտեսել: Խոսքը ռուսական ռուբլու արժեզրկման […]

Կոստանյանը ցույց է տալիս Աղվան Հովսեփյանին. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Երեկ արդեն երկրորդ անգամ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Նախորդ անգամ ծնողները գլխավոր դատախազին, արդեն իրենց նախաձեռնությամբ, հանդիպել էին նոյեմբերի 6-ին, որի ժամանակ Կոստանյանն ասել էր, որ գործը փակված չէ, քննություն է կատարվում: Նաև խոստացել էր զբաղվել զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցով: […]

Ինչու է թանկացել խոզի միսն, ու ինչ կապ ունի ԲՀԿ պատգամավորը. Ժամանակ

Վերջին շրջանում կտրուկ թանկացել է խոզի միսը՝ 1 կիլոգրամը 2800-3000 դրամից հասել է մինչև 4200 դրամի: ՛՛Ժամանակին՛՛ տեղեկություններ են հասել, որ այդ թանկացումից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին պատկանող ՛՛Վասանավի՛՛ ընկերության խոզաբուծական ֆերմայում կտրուկ անկում է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունում խոզի ամբողջ գլխաքանակի՝ մոտ 25.000 խոզի անկում է տեղի ունեցել: Վ. Կարապետյանը երեկ […]

՛՛Սա արդեն վերջն է՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից: Ուռճացված ցուցակները եւս խնդրահարույց են: Պահանջնե­րից մեկն էլ վերաբերում է քվե­արկված ցուցակների հրապա­րակմանը: Բայց, չգիտես ինչու, իշխանության եւ ԿԸՀ-ի մոտեցու­մը խիստ բացասական է. ինչո՞ւ չեք համաձայնում այդ կետին, եթե իսկապես այդ ցուցակները կեղծված չեն:  Այն հրապարակայնությունը, որ ապահովված է մեզ մոտ, ես չեմ […]

Շահումյանում իրավիճակը սրված է. Հրապարակ

Թեև ոչ իշխանական ուժերն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ և որոշել են մանրմունր գործերով չզբաղվել ու իշխանությունը միանգամից և ամբողջական վերցնել, բայց դա չի խանգարում, որպեսզի ՏԻՄ ընտրություններն անցնեն թեժ մրցակցության պայմաններում: Վիճակը սրված է հատկապես Արմավիրի մարզի Շահումյան թ/ֆ համայնքում, թեպետ ընտրությունները դեկտեմբերի 14-ին են, բայց նախընտրական կրքերն արդեն եռում են: Այստեղ […]

Նրանց Հովհաննիսյանը հռչակում է վախկոտներ. 168 ժամ

 Ներկայացնում ենք՛՛168 ժամի՛՛ վերլուծությունից հատվածներ. ՛՛ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցու­թյան նախագահ Րաֆֆի Հովհան­նիսյանը երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հավաք է հրավիրում և կոչ Է անում մյուս կուսակցություններին՛ խորհրդարանական թե արտախորհրդարանական, միանալ իր հրավիրած հավաքին: Սա նշանա­կում Է, որ ՛՛Ժառանգությունը՛՛ որոշ­ել Է եռյակից առանձին գործել, քա­նի որ Հովհաննիսյանի հայտարարությունից պարզ Էր, որ նման հա­վաքի հրավիրումը […]

Չներդրումներ. Հայկական ժամանակ

 Էկոնոմիկայի նախարարությանը մոտ կանգնած ՛՛Հայկական ժամանակի՛՛ աղբյուրները պնդում են, որ այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է լինելու, ինչը պայմանավորված է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառների շարքում նախարարության մասնագետները դասում են, օրինակ, հանքարդյունաբերության և կապի ոլորտներում մի քանի խոշոր ծրագրերով իրականացված ներդրումների ավարտը։ Իսկ սուբյեկտիվների շարքում նշվում են ներդրողների սպասողական […]

Վահրամ Մկրտչյանի ունեցվածքը. Հայկական ժամանակ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որում Մկրտչյանը գրառել է իրեն պատկանող մեկ հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք և բնակարան: Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 80 մլն դրամ, 180 հազար դոլար և 30 հազար եվրո: Մկրտչյանի տարեկան եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի