Նրանց Հովհաննիսյանը հռչակում է վախկոտներ. 168 ժամ

Ներկայացնում ենք՛՛168 ժամի՛՛ վերլուծությունից հատվածներ. ՛՛ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հավաք է հրավիրում և կոչ Է անում մյուս կուսակցություններին՛ խորհրդարանական թե արտախորհրդարանական, միանալ իր հրավիրած հավաքին: Սա նշանակում Է, որ ՛՛Ժառանգությունը՛՛ որոշել Է եռյակից առանձին գործել, քանի որ Հովհաննիսյանի հայտարարությունից պարզ Էր, որ նման հավաքի հրավիրումը համաձայնեցված չէ եռյակի մյուս կուսակցությունների հետ:
Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի չի ասում, սակայն նրա հայտարարությունից պարզ է դառնում, որ ՛՛Ժառանգությունը՛՛ եռյակին առաջարկել է համատեղ հռչակագիր ստորագրել պայքարի համատեղ նպատակների և սկզբունքների վերաբերյալ, առաջարկել է նոյեմբերին հանրահավաք անցկացնել, բայց քանի որ այս առաջարկները եռյակի մյուս երկու կուսակցությունների կողմից մերժվել են, ինքն ինքնուրույն գործելու որոշում է կայացրել:
Րաֆֆի Հովհաննիսյանը հասկանում է, որ միայնակ հրավիրելով քաղաքական հավաք, ինքը, ըստ էության, ՛՛Ժառանգությունը՛՛ դուրս է դնում եռյակից: Բացի դա, չափազանց ինտրիգային է Հովհաննիսյանի հավաքի կարգախոսը’ ՛՛Հիմա ժամն է. ով որ քաջ է’ թող միանա՛՛:
Ստացվում է, որ նրանց, ովքեր չեն միանա այդ հավաքին, որի նպատակն ՛՛Անհապաղ և ամբողջական իշխանափոխությունն է՛՛’ Հովհաննիսյանը հռչակում է վախկոտներ: Մի՞թե այսքանից հետո կարելի է ակնկալել, որ եռյակի մյուս անդամները կցանկանան համագործակցել ՛՛Ժառանգության՛՛ հետ՛՛:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: