՛՛Սա արդեն վերջն է՛՛. Հրապարակ
՛՛Հրապարակը՛՛ զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:
Ուռճացված ցուցակները եւս խնդրահարույց են: Պահանջներից մեկն էլ վերաբերում է քվեարկված ցուցակների հրապարակմանը: Բայց, չգիտես ինչու, իշխանության եւ ԿԸՀ-ի մոտեցումը խիստ բացասական է. ինչո՞ւ չեք համաձայնում այդ կետին, եթե իսկապես այդ ցուցակները կեղծված չեն:
Այն հրապարակայնությունը, որ ապահովված է մեզ մոտ, ես չեմ հանդիպել որեւէ երկրում, երբ ընտրողների ցուցակը համապետական ընտրություններից 40 օր առաջ ներբեռնման հնարավորություն թույլ տա… էս տեսակ հրապարակայնություն չկա ոչ մի տեղ: Սա հնարավորություն է, որ ծանոթանան ցուցակին, եւ եթե հայտնաբերվում են թերություններ, անձինք, ովքեր հաշվառված են այս կամ այն բնակարանի վրա, ստուգելու հնարավորություն կա: Այսօր մեր ցուցակները բերված են առավելագույն ճշգրտության: Խնդիրն այլ է, թե ինչ սկզբունքով են կազմվում:
Կարելի՞ է Ձեր կարծիքը համարել իշխանության կարծիքը եւ ասել, որ այդ կետը չի իրագործվի:
Ես ընդամենը ներկայացրի իմ կարծիքը, որը համընկնում է եվրոպական փորձագետների տեսակետների հետ:
Կա՞ն երկրներ, որտեղ հրապարակվում են ցուցակները:
Ոչ, ոչ մի տեղ ցուցակը չի հրապարակվում: Ցուցակների հրապարակումն արդեն վերջն է, իմ կարծիքով’ ամբողջ խնդիրը պիտի լինի այստեղ’ արդյոք հնարավո՞ր է ավելի կատարյալ դարձնել վերահսկողական մեխանիզմները մինչեւ քվեարկության պահը:
Բացարձակ համամասնական ընտրակարգին անցումն արդյոք անկախ պատգամավորների մասով խնդրահարույց չէ՞:
Իմ ասած այն արգումենտները, որ տեսական գրականության մեջ նշվում են հօգուտ համամասնական ընտրակարգի, եւս ներկայացվում է արգումենտ, որ դրանով կարող է առաջանալ խոչընդոտ անկախ պատգամավորների համար: Հակափաստարկների կողմնակիցներն էլ ներկայացնում են այն հանգամանքը, որ պետական իշխանության մարմինների ձեւավորումը կուսակցական խնդիր է’ ըստ էության: Երկուսն էլ ունեն:
Շարունակությունը ՝ թերթի այսօրվա համարում: