18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կոստանյանը ցույց է տալիս Աղվան Հովսեփյանին. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Երեկ արդեն երկրորդ անգամ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Նախորդ անգամ ծնողները գլխավոր դատախազին, արդեն իրենց նախաձեռնությամբ, հանդիպել էին նոյեմբերի 6-ին, որի ժամանակ Կոստանյանն ասել էր, որ գործը փակված չէ, քննություն է կատարվում: Նաև խոստացել էր զբաղվել զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցով:

Իսկ այսօր մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո ծնողները չեն ցանկացել մանրամասներ հայտնել հանդիպման մասին՝ հայտարարելով, թե չեն ցանկանում հարպարակել խոսակցության բովանդակությունը:

Բելգիայում գտնվող Ալլա Խաչատրյանը ՛՛Ժամանակ՛՛-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված գլխավոր դատախազի այս հետաքրքրությունը, բայց առանձնապես սպասելիքներ չունի նման հանդիպումներից:

 Նա ասաց, որ այս հանդիպումները ընդամենը իմիտացիա են, Կոստանյան-Աղվան Հովսեփյան հակամարտությունների շրջանակում բացատրվող երևույթ:

՛՛Անգամ մեծ ցանկության դեպքում, եթե ներքուստ էլ շատ ուզենա, ինքը չի կարողանա, իրեն չեն թողնի, որ Մարտի 1 բացահայտի: Կոստանյանը պարզապես ուզում է ցույց տալ, որ ինքն ավելի լավ է աշխատում, քան Աղվան Հովսեփյանը: Չգիտեմ, իրենք ինչ պայմանավորվածություններ ունեն, բայց ես անձամբ չեմ հավատում այս խաղերին: Մարտի 1-ը չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել՛՛:

Շարունակությունը ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ